Կայացավ Հայաստանի եւ Սփյուռքի ստեղծագործողների Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությունը

Թեքեյան կենտրոնում  կայացավ Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությանը: Բեյրութում 1947թ. հիմնադրված միությունը մասնաճյուղեր ունի Հալեպում, Դամասկոսում, Ամմանում, Սիդնեյում, Լոնդոնում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների մի շարք քաղաքներում, ինչպես նաև Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը սկսած 1991թ.-ից, Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների համար ամենամյա մրցանակաբաշխություն է կազմակերպում մշակույթի և գիտության տարբեր բնագավառներում՝ հումանիտար գիտություններ, հեռուստառադիոլրագրություն, երաժշտություն, կերպարվեստ, գեղարվեստական գրականություն, թատրոն, կինո:

2014թ. ՀԹՄՄ մրցանակներ շնորհվեցին չորս անվանակարգերում. գրականության ասպարեզում «Գուրգեն Մահարի» մենագրության համար պարգևատրվեց Դավիթ Գասպարյանը, երաժշտության ասպարեզում՝ Երվանդ Երկանյանը՝ «Միստերիա» սիմֆոնիկ պոեմի համար, «Ամառային օր» գեղանկարի համար պարգևատրվել է Զաքար Խաչատրյանը, «Ալիսը հրաշքների աշխարհում» ներկայացման բեմադրմամբ հաղթող է ճանաչվել Լիլի Էլբակյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *