4.thumb

Կանադայի վարչապետը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այս օրը մենք հավաքվում ենք հիշատակելու հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել մոտ մեկ դար առաջ: 2015 թվականին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:

Այս օրը հարգում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում:

Այս առիթով կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկական պատկանելիությունը, միասնական են հանդիսավոր հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ վստահանալով, որ մենք երբեք անտարբեր չենք լինի ատելության կամ բռնության որևէ դրսևորման հանդեպ:

Քանի որ այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության օրը, խնդրում միանալ ինձ և ապագային նայել հույսով, որը բնորոշվում է խաղաղության ու փոխադարձ հարգանքով»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *