«Կանչում եմ՝ արի, արի» հայկական ժողովրդական երգը՝ «Քարդեշ Թյուրքուլեր» խմբի կատարմամբ

Տեսահոլովակում ներկայացվող հայ ժամանակակից դիզայներների «Հայկական ավանդական տարազներ և զարդեր» պատկերների հեղինակներն են՝ լուսանկարիչներ Իլյա Վարդանյանն և Կարեն Ադրիանոն: Տարիներ առաջ Ստամբուլի տարբեր ազգությունների մի խումբ ուսանողներ ձեռնամուխ եղան մի ուշագրավ երաժշտական նախագծի ստեղծմանը՝ բնագրի լեզվով և կենդանի կատարմամբ ներկայացնել իրենց տարածաշրջանում բնակվող ազգերի ժողովրդական երգերը:

Հայերեն, հունարեն, վրացերեն, քրդերեն, թուրքերեն, չերքեզերեն՝ սա «Քարդեշ Թյուրքուլեր» երաժշտական նախագծի երգացանկում ընդգրկված լեզուների մի մասն է միայն։ Նշենք, որ արդեն տասը տարուց ավել գործող այս խումբը հանդիսանում է նաև Թուրքիայում ընթացող ժողովրդավարական և քաղաքացիական պայքարի ամենաակտիվ մասնակիցը:

 Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *