IMG_9245

Կատարյալ պատրաստվածությամբ՝ դեպի դպրոց <<Ստարլեթ>> ուսումնական կենտոն

Մանուկների դաստիարակության, բազմակողմանի զարգացման աշխարհայացքի ձեւավորման հարցում մեծ դեր է վերապահված այն միջավայրին, ուր երեխան առաջին անգամ կապ է հաստատում արտաքին աշխարհի հետ, հաղորդակցվում, ընկալում շրջապատը, աշխարհն ու իրերն իր բնորոշմամբ ու գույներով: Ու այս հարցում բավականաչափ կարեւոր է ծնողի ուղղորդված մոտեցումը թե’ մանկավարժի, թե’ նախակրթական հաստատության ընտրության գործում:

<<Ստարլեթ>> նախակրթարանն արդեն ավելի քան երկու տասնամյակ իր գործուն ներդրումն ունի երեխաների բարոյահոգեբանական դաստիարակության, բազմակողմանի և ներդաշնակ զարգացման` ընդունակությունների, կարողությունների վերհանման հարցում, յուրաքանչյուրի հանդեպ ապահովելով նաեւ անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան մոտեցում: Նախակրթարանի կայացման եւ զարգացման հիմքում ընկած է աշխատանքում ցուցաբերած անմնացորդ սերն ու նվիրվածությունը եւ տարիների քրտնաջան աշխատանքը:

Ինչպես մեզ հետ զրույցում անկեղծացավ <<Ստարլեթ>> կենտրոնի հիմնադիր, տնօրեն Աննա Արուտչյանը, կենտրոնը ստեղծելու մտահղացումը ծնվեց բալիկների հանդեպ ունեցած սիրուց. <<Մանուկների հետ աշխատանքը եղել է իմ վաղեմի երազանքներից. Դեռեւս 6-7 րդ դասարանի աշակերտուհի է, երբ արդեն օգնում էի անգլերեն լեզվում թերացող երեխաներին եւ օգնության ձեռք մեկնում դասերը պատրաստելու հարցում: Այնուհետեւ սերը դեպի ուսուցանումը արմատավորվեց արդեն հասուն տարիքում եւ առանց բիզնես հմտություններ ունենալու ձեռնամուխ եղա կենտրոնի ստեղծման աշխատանքներին>>: Ինչպես մտաբերում է Աննա Արուտչյանը, կայացման ճանապարհը դյուրին ու հարթ չի եղել.հիմնադրման տարիներին, նույնիսկ ստիպված են եղել մոմի լույս տակ պարապունքներն անցկացնել:

Կարեւոր հաղթարշավն աշխատանքում երեխաներին ժպիտով ու ջերմությամբ ընդունելն ու ճանապարհելն է եղել: <<Դեռեւս ուսանողական տարիներին աշխատածս գումարը ներդնում էի բիզնեսի ստեղծման ուղղությամբ, նյութեր էի փնտրում, գրքեր ձեռք բերում. Ի զարմանս բոլորի, կենտրոնն իր բացման առաջին իսկ օրվանից շուրջ 10-15 երեխայի ընդունելություն ապահովեց, նույնիսկ առանց գովազդային արշավ սկսելու:

Ուստի կարծում եմ հիմանական գովազդը երեխայի ժպիտն է ու ծնողի գոհունակությունը.>> Նախակրթարանում կազմակերպվում և ուղղորդվում է երեխայի ինքնուրույն, որոնողական գործունեությունը, ուսուցումը կատարվում է՝ ժամանակակից դիդակտիկ նյութերով, զարգացնող խաղերով եւ ընկերության մանկավարժական խորհրդի կողմից մշակված, ուսուցման նոր արդյունավետ մեթոդներով: Այնպես է արվում, որ ոչ մի երեխա, թեկուզ իր բարդ անհատականությամբ ,մանկավարժների տեսադաշտից դուրս չմնա: Անհրաժեշտության դեպքում երեխայի հետ անհատապես նաեւ լոգոպեդ ու հոգեբան է աշխատում, որպեսզի մինչ դպրոց հաճախելը երեխան բոլոր բարդույթները հաղթահարած լինի եւ նախնական գիտելիքներով վերազինված մուտք գործի դպրոց:

IMG_9267

Սովորաբար նախակրթարանը փայլուն սաներ է պատրաստում ովքեր անշուշտ դպրոցում գերազանցություն ու բարձր առաջադիմություն են ցուցաբերում: Այստեղ զարգանում է նրանց ստեղծագործական եւ ինտելեկտուալ մտածողությունը դեռեւս ամենավաղ տարիքից: Մշակվել է բազմալեզու ուսուցման ծրագիր, որն իր բոլոր չափորոշիչներով համապատասխանում են նաեւ միջազգային նորմերին:

Այնպես է բաշխվում ծանրաբեռնվածությունը, որ երեխան ամուր հիմքերի վրա լինի: Ցանկացած օրվա ծրագրային թեմատիկան չի կրկնում նախորդին: Որպեսզի սաների համար օրը հետաքրքիր ու հագեցած անցնի, կազմակերպվում են արտադասարանական էքսկուրսիաներ, զարգացելով նաեւ գեղարվեստական, հետազոտական հմտությունները: Հաճախ մանկագիրները հանդիպումներ են ունենում մանուկների հետ, ընթերցում նրանց հեղինակած բանաստեղծությունները եւ հարց ու պատասխանի միջոցով զարգացնում երեխայի մտածողությունը, վերլուծական հմտություններն ու բանավոր խոսքը: Կենտրոնի աշխատանքներում հատկանշական է, այն հանգամանքը, որ յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցումը դրսեւորվում է նրա անհատական պատմությամբ: Ֆիքսվում է երեխայի ունակություններն ու խնդիրները լրացվող հարցաթերթիկների միջոցով, որպեսզի ծնողը կարողանա երեխայի առաջընթացն արձանագրել: Կենտրոնն ունի հարուստ գերհագեցած գրադարան, մանկական մանրանկարների հրատարակությունները իրենց պատկերազարդությամբ եւ հեքիաթներով լրացնում են երեխաների առօրյան՝ դարձնելով այն առավել գունեղ ու պայծառ :

<<Ստարլեթ>> նախադպրոցական ուսումնական հաստատությունում մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժները սիրով եւ պատասխանատվությամբ եմ կատարում իրենց աշխատանքը: Կենտրոնը համագործակցում էլ կրթության ոլորտում նորարարական, համակարգչային ծրագրեր կիրառող  ընկերության հետ, որտեղ վերապատրաստում են անցել ընկերության մասնագետները:

IMG_9304 (2)

<<Կարեւորը՝ մանկավարժը սիրի իր աշխատանքը ու մի կողմ թողնի իր խնդիրները երբ այս կառույց է մտնում: Դաստիարակների խորհին համոզմունքն է աշխատել ոչ թե երեխաների հետ,այլ հանուն երեխաների: Մանկավարժները պարբերաբար վերապատրաստվում են , քանի որ ժամանակները արագ փոփոխվում են, անընդհատ պետք է կատարելագործվել , նոր ծրագրեր, նոր մոտեցումներ առաջարկել:>> Նշենք, որ ոլորտում մատուցած կրթական նշանակալի ներդրման եւ մանուկների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած ավանդի համար 2006թ-ին կենտրոնն արժանացել է ԿԳՆ պատվոգրի: Հավելենք, որ Աննա Արուտչյանը ՀՀ վարչապետի կին գործարարների ամենամյա մրցանակաբաշխությանը՝ 2016թ հաղթող է ճանաչվել <<Լավագույն կին գործատու>> անվանակարգում :

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *