Կարևորվեցին ՀԲԸՄ-ի` Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ կառույցի իրականացրած քայլերը.

ՀԲԸՄ-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) նախագահ Պերճ Սեդրակյանը, Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանը հանդիպեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Նախարարը կարևորեց Պերճ Սեդրակյանի ղեկավարությամբ ՀԲԸՄ-ի` Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ կառույցի իրականացրած քայլերը: Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկուստեք կարևորվեց հետագա համագործակցության խորացումը:

Կողմերը անդրադարձան ՀԲԸՄ-ի գործող ծրագրերին, ինչպես նաև երիտասարդության շրջանում առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին: Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում նախատեսվող միջոցառումների իրականացմանն ուղղված քայլերը և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *