1437161184-9233

Կեսարիայում կանանց իրավունքներին վերաբերող 4000-ամյա սեպագրեր են հայտնաբերվել

Փոքր Հայքի Մաժաք նահանգում կամ Կեսարիայում (այժմ Թուրքիա) գտնվող Կուլտթեփե-Կանիս-Կարում հազարամյա առևտրի կենտրոնը շարունակում է հնագետներին զարմացնել. այնտեղից հայտնաբերվել է բրոնզեդարյա սեպագիր արձանագրություն, որում նշված են կանաց իրավունքները: armfvn.com-ի հաղորդմամբ` գրում է Hurriyet-ը:

Հնագույն տեղանքի պեղումները սկսվել են 1948թ.-ից: Հենց այստեղից է հայտնաբերվել այն սեպագիր արձանագրությունը, որի վրա արձանագրված է էշի վաճառքի մասին տեղեկություն:

Անցյալ ամիս սկսված պեղումները արդյունք են տվել: Անկարայի համալսարանի պրոֆեսոր Ֆիկրի Կուլակօղլուն նշում է, որ տարածքից հայտնաբերվել է ոչ միայն առևտրային բնույթի սեպագիր արձանագրություններ, այլև տեղական կյանքին վերաբերող տարբեր տեսակի նմուշներ:

«Կանանց իրավունքներից մինչև երեխաների որդեգրում և ամուսնություններ, սեպագրերը պարունակում են տարբեր քաղաքակրթությունների շուրջ 4000-ամյա պատմությունը: Կա նաև հուզիչ մի նամակ մի կնոջից ուղղված իր ամուսնուն, և մի նամակ էլ մեկ այլ կնոջից, ով բողոքում է իր սկեսրոջից: Անհնար է նման բան գտնել կայսրությունների պաշտոնական արխիվներում»- ասել է պրոֆեսորը:
Մինչ օրս Կուլտթեփեից հայտնաբերվել է շուրջ 23.500 սեպագիր արձանագրութուն, որոնք առևտրային բովանդակություն ունեն:

Հնավայրի պատմական շերտերը բազմազան են վաղ բրոնզե դար, միջին բրոնզե դար, երկաթե դար և այլն. Խեթական թագավորության, հուրիական և այլ շրջանների հնագիտական նյութեր:
Տարածքում 4000 տարի առաջ ապրել է շուրջ 70.000 մարդ: Թուրք մասնագետը նշում է, որ հնավայրը պեղելու համար 5000 տարի է հարկավոր:

Նշենք, որ Փոքր Հայքի Մաժաք նահանգում մինչև Արշակունի Պապ թագավորը օծվում և օրհնություն էին ստանում բոլոր հայոց կաթողիկոսները։

Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց թագավոր Արամը Գամիրքում՝ Կապադովկիա, կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք։ Մ․ թ․17 թվականից Գամիրքը դարձել է Հռոմեական նահանգ, իսկ Մաժաքը՝ ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *