ԿԱՐԵՎՈՐ
Search
y3dMzyah

Կմասնակցեն արդյո՞ք ֆուտբոլի Արցախի և Արմտյան Հայաստանի ընտրանիները աշխարհի 2-րդ առաջնությանը

Նոյեմբերի16-ին չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջազգային կոնֆեդերացիան՝ ConIFA-ն պաշտոնապես հայտարարել է, որ չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի 2-րդ առաջնությունը կանցկացվի 2016թ մայիսի 28-ից հունիսի 6-ը Աբխազիայում:

Նշվում է, որ ստուգատեսին մասնակացելու են 12 հավաքականներ: ConIFA-ը worldfootballcup.org կայքում տարածած հաղորդագրության մեջ իրազեկվում է, որ տանտերերի՝ Աբխազիայի ընտրանուց բացի, մասնակից մյուս 11 հավաքականների անուններն որոնք պատրաստվում են հանդես գալու առաջնությանը վերջնականորեն կհրապարակվի 2016թ հունվարին:

Հիշեցնենք ,որ 2014թ հունվարի 1-ից ConIFA-ին՝ չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջազգային կոնֆեդերացիային պաշտոնապես անդամակցում է ֆուտբոլի Արցախի ֆեդերացիան՝ ԱՖՖ-ն ,որի ընտրանին 2014թ հունիսին Շվեդիայի Օստերսյունդ քաղաքում մասնակցել է ConIFA-ի կազմակերպած աշխարհի1-ին առաջնության 12 ընտրանիների պայքարում գրավել է 9-րդ տեղը, իսկ ահա ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի ֆեդերացիան՝ ԱՀՖՖ-ն էլ այս տարվա հունիսի 1-ից պաշտոնապես գրանցվել՝ ConIFA-ում և նույնպես պատրաստականություն է հայտնել մասնակցելու ConIFA-ի կազմակերպած թե՛ աշխահի, և թե՛ Եվրոպայի առաջնություններին: Արդեն հայտարարվել է, որ ֆուտբոլի ConIFA-ի աշխարհի 2-րդ առաջնության բոլոր հանդիպումներն անցկացվելու են Սուխումիի <Դինամո> մարզադաշտում ու ուղիղ հեռարկամամբ ցուցադրելու է EverSport-ը:

Իսկ այն հեռուստաընկերություններն, որոնք իրենք ցանկանում են ցուցադրել այդ հանդիպումները դրանք հեռարձակելու իրավունքը կարող են գնել SpringMedia-ից: Առաջնության բացման արարողությունը նախատեսված է անցկացնել 2016թ մայիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 19-ին: Խմբային մրցաշարերի հանդիպումները կսկսվեն մայիսի 29-ից , իսկ եզրափակիչ մրցամարտն,որտեղ հայտնի կդառնա աշխարհի չեմպիոնը կկայանա հունիսի 5-ին: Այնպես, որ չի բացառվում, որ Աբխազիայում ընթանալիք ConIFA-ի հովանու ներքո կազմակերպվելիք ֆուտբոլի աշխարհի 2-րդ առաջնությունում հանդես գան միանգամից հայկական 2 հավաքականներ ՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի ընտրանիները:

Պատրաստեց ՝Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *