ԿԱՐԵՎՈՐ
Search
105220

Կմեկնարկի «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը

Հուլիսի 29-ին ժամը 10:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում կմեկնարկի «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 30-ին ժամը 9: 30-ից (հասցեն՝ Մարշալ Բաղրամյան 24):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը: «Հայոց լեզվի առջև ծառացած մարտահրավերները ցեղասպանությունից 100 տարի անց» զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Սփյուռքի անվանի լեզվաբանները, գրականագետները, ոլորտի այլ մասնագետներ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *