Կմեկնարկի դրամահավաք Հալեպում բնակվող հայերի համար

Ավստալահայ համայնքը պատրաստակամություն է հայտնել աջակցել հալեպահայերին եւ դրամահավաք կազմակերպել՝ օգնելու պատերազմական իրավիճակի մեջ գտնվող իր հայրենակիցներին: Ավստրալիայում հունիսի 22-ին կմեկնարկի  «Օգնեք հալեպահայերին հիմա» բարեգործական նախաձեռնությունը, որը կտեւի մեկ շաբաթ: Դրամահավաքի արդյունքում գոյացած ողջ գումարը կփոխանցվի Հալեպում բնակվող հայերին: 

Նախաձեռնության արդյունքները կամփոփվեն տեղի ունենալիք համերգի ժամանակ, ուր կհայտարարվի նաեւ հավաքված  գումարի չափը: Հուսանք, որ մեր  հայրենակիցներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն դրամահավաքին՝ իրենց նպաստը բերելու այն կենսական խնդիրների լուծմանը, որոնց առջեւ երկար ժամանակ   հայտնվել են սիրահայերը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *