11892195_961132617287646_7029286153956395144_n

Կմեկնարկի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»

Օգոստոսի 16-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում 4-րդ անգամ կկայանա արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած, սիրված ու սպասված ամենաքաղցր փառատոնը` «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»:
Փառատոնն արդեն վերածվել է գեղեցիկ տոնի, որին անկրկնելի հմայք են հաղորդում ազգային երգ ու պարը, ավանդական խոհանոցի ուտեստները…
Մեր երկրի ամենաբարդ հատվածը` հյուսիսարևելյան սահմանն անառիկ պահող իմ հայրենակիցները սիրով սպասում են բոլորին:
Ինչպես միշտ, այս տարի ևս կներկայացվեն սահմանապահ տավուշեցիների աճեցրած բերք ու բարիքը, հատապտուղները, համեղ պահածոները և իհարկե անմահական մեղրը:
Ավելորդ է նշել, թե որքան մեծ նշանակություն ունի փառատոնը սահմանամերձ Բերդ քաղաքի և տարածաշրջանի բնակիչների համար:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *