Կնոջ ամենաուժեղ կողմը չպարտվելն է.

Հարցազրույց «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանի հետ

Կինն ի տարբերություն տղամարդու, ավելի շատ պարտականություններ ունի ընտանիքում, ու սովորաբար դժվարություններ են ստեղծվում, երբ կինը ընտանեկան հարցերը կարգավորելուց զատ նաեւ աշխատանքային զբաղվածություն ունի:

-Ինձ թվում է յուրաքանչյուր գործարար կնոջ համար ամենացավոտ խնդիրներից է այս երկուսի համատեղումը: Դժվար է լինել գործարար կին, եւ համատեղել աշխատանքն ու ընտանեկան կյանքն այնպես, որ երկու ուղղվածությամբ էլ ամեն ինչ իդեալական լինի: Դժվարությամբ, բայց հասցնում եմ: Երբեմն ինքս եմ սրտնեղում՝ մտածելով, գուցե բավարար ժամանակ չեմ հատկացնում նրանց. Սակայն կարծում եմ, չեմ թերանում նաեւ այս հարցում:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը.

-Այն, որ ձեռք բերեցի իմ սեփական գրասենյակը, հիմնեցի իմ նախաձեռնած գործունեությունը, դարձա գործարար կին եւ տքնաջանորեն նվիրվեցի աշխատանքիս:Ինքս երբեք չէի պատկերացնում, որ իմ հիմնած տուրիստական գործակալությունը տարիներ հետո կվայելի նման բարի համբավ, ճանաչելիություն, կունենա բարձր վարկանիշ: Երբեմն նույնիսկ ինձ ճանաչում են փողոցով քայլելիս, սրճարանում կամ հասարակական այլ վայրերում եւ ջերմ բարեւներ են ուղղում, հարցնում՝ ինչպե՞ս եմ:

Սովորաբար աշխատանքում ամենակարեւոր գնահատականը վստահությունն ու հարգանքն է. Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել ձեռք բերել այդ վարկանիշն ու ճանաչելիությունը եւ եւ առ այսօր պահպանել հաճախորդի ջերմ ժպիտն ու գոհունակությունը:

-Մի քանի գործոն է նպաստել իմ աշխատանքային առաջընթացին ու հաջողություններին: Մասնավորապես, կյանքում պատասխանատու անձնավորություն եմ եւ կատարում եմ տվածս բոլոր խոստումները: Չեմ սիրում խաբել եւ ինքս երբեք չեմ խաբում, շատ աշխատասեր եմ եւ ունեմ նաեւ պատրաստված եւ գրագետ աշխատակազմ:

-Ըստ Ձեզ, ե՞րբ է կինն իրեն երջանիկ զգում

Որքան էլ կինն ունենա իր կայացած բիզնեսը, վայելի մեծագույն հարգանք, զբաղվի իր սիրած գործունեությամբ, այդուհանդերձ նա լիակատար երջանիկ կարող է զգալ ընտանիքում: Ես ինձ համարում եմ երջանիկ կին, քանի որ ունեմ կայուն ընտանիք:Շուտով կծնվի երկրորդ թոռնիկս:

-Ինչը՞ կարող է կնոջը ուժեղ դարձնել.

-Կնոջ ամենաուժեղ կողմը չպարտվելն է: Մարդը կյանքում կայանում է դժվարությունների շնորհիվ, ինչին ինքս եմ հանդիպել: Բավական դժվար ճանապարհ եմ անցել, որն էլ ինձ դարձրել է կայացած հզոր կին:

-Իսկ աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք.

-Շատ եմ սիրում շրջագայել, լինել տարբեր երկրներում, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթին ու ավանդույթներին եւ այդ գիտելիքներն ու տպավորությունները կիսել իմ հաճախորդների հետ: Ճամփորդությունն էլ կյանքի մի մաս է, որը բոլորովին նոր իմաստ է հաղորդում կյանքիդ: Մարդիկ հաճախ են ռեստորաններ տարբեր ժամանցային վայրեր այցելում, գումարներ ծախսում սրճարաններում, սակայն ճամփորդությունը երկարացնում է կյանքը ու պետք է նվազագույնը տարին մեկ անգամ շրջագայել: Այն կօգնի կյանքին նայել այլ աչքերով:

Տիկին Ռիմա, անկախ Ձեր զբաղվածությունից, միշտ հմայիչ տեսք ունեք, խնամված, ինչպե՞ս է հաջողվում այդքան գեղեցիկ ու կանացի մնալ:

– Այդ ամենը կախված է իմ հաճախորդներից եւ իմ աշխատակիցներից, ովքեր միշտ հաճոյախոսում են, երբ աշխատավայր եմ մտնում: Այդ գովեստի խոսքերից տրամադրվածությունս եւ ինքնավստահությունս ինքնին բարձրանում է եւ նպաստում իմ գեղեցիկ արտաքինին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *