Kin_adrbejan

Կոթիի 76­-ամյա բնակչուհին Ադրբեջանից հայրենադարձվեց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-­ին Հայաստան հայրենադարձվեց ադրբեջանական գերության մեջ գտնվող` Կոթի գյուղի բնակչուհի 76-­ամյա Լուսիկ Աբովյանը: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-­ին Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը 2015թ. նոյեմբերի 8-­ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում: Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ­ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ­-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-­ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»,­-նշված է հաղորդագրության մեջ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *