Կոմիտասի ձեռագիրն՝ իր իսկ նկարով բացիկի վրա

Կոմիտասի ձեռագիրը՝ իր իսկ նկարով բացիկի վրա… Ներկայացնում ենք Կոմիտասի լուսանկարով բացիկը, որի դարձերեսին Կոմիտասի բնագիր ինքնագիրն է. «Սիրելի քույրիկիս Մարիկին՝ հիշատակ յուր եղբայր, Կոմիտաս Վարդապետ, 1909, 2 հոկտեմբերի, Ս.Էջմիածին»: (Մելինե Կարագաշյանի հավաքածուից):
Այդ ժամանակաշրջանում մեծ տարածում գտած ներկայացվող բացիկը տպագրված է Բաքվում՝ հայազգի Ի.Մելիքյանի հանրահայտ լուսանկարչական տանը, որն, ինչպես նշված է, իր կատարված աշխատանքների համար ստացել է ոսկե մեդալ Անտվերպենի (Բելգիա) միջազգային ցուցահանդեսում և արժանացել կայսր Նիկոլայ 2-ի բարձրագույն պարգեւին:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *