Կոչ աշխարհասփյուռ հայորդիներին. Հալէպում վիճակը օրհասական է

Վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով մեծաթիվ հալեպահայեր դիմել են «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը` օգնելու իրենց ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան:

Հաշվի առնելով հայկական համայնքի խիստ ծանր դրությունը` «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին:

Հարկ է նշել, որ Հալեպից Հայաստան տեղափոխվելու գումարը յուրաքանչյուր անձի համար կազմում է մոտավորապես 488 $:

Այն անձիք, ովքեր ունեն սիրիական անձնագիր և Հայաստանի մուտքի վիզա, ապա Հալեպ-Լիբանան-Երևան հասնելու ծախսերը նրանց համար կազմում են՝

50$ (յուրաքանչյուր անձի տնից մինչև հանրակառք և հանրակառքով դեպի Լիբանան փոխադրության ծախս՝ ներառյալ 2 ճամպրուկ) ։
5.17$ (Սահմանը անցնելու ելքի արտոնագրի վճար) ։
20$ (Լիբանանի օդանավակայան հասնելու տաքսու գումարը):
360-380$ (MEA օդանավի տոմս մեկ ուղղությամբ՝ Լիբանանից Հայաստան՝ ներառյալ 30 կիլոգրամ)։
8$ (Երևանի օդանավակայանից փոխադրակառքի ծախսը):
25$ (այլևայլ ծախսեր, որոնք պետք է տրամադրվեն ճամբորդող անձին):
Յուրաքանչյուր անձի համար ընդհանուր գումար կազմում է 488 $ ։

Այս հաշվարկը կատարվել է նկատի ունենալով 1$=290 սիրիական ոսկու։

Յուրաքանչյուր բարերարի կտրամադրվի իր հովանավորած անձի կոնտակտային տվյալները:

Հավելյալ մանրամասնությունների համար խնդրում ենք զանգահարել

«Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպության գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝

(00374)-10-545369

Բոլոր այն անձիք, ովքեր ցանկանում են օգնել հալեպահայերին, կարող են փոխանցումներ կատարել առցանց (հայտը ստորև) կամ կազմակերպության հաշվեհամարներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *