ԿԱՐԵՎՈՐ
Search
ուղաթիռ

Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կա 15 զոհ

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի կործանման զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնել են Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազությունից, ըստ News.am-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ըստ վերջին ճշտված տեղեկությունների՝ զոհվել է 15 մարդ, եւս 10-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մեկ մարդու դեռ հանում են ուղղաթիռից»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին:

Աշխատավորներ տեղափոխող ուղղաիթռը կոշտ վայրէջք էր կատարել Ենիսեյ գետի սառույցի վրա: Ուղղաթիռի ֆյուզելյաժը կոտրվել է: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածքով՝վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *