Հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ Սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերը կհանձնվեն Մատենադարանին

Վաղը՝ հունվարի 23-ին` ժամը 12:00-ին, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի կունենա հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:

Սոսե Պարոնյանի նախնիները մեծ արժեք ներկայացնող գրքերը Խարբերդից Հալեպ են տեղափոխել Հայոց ցեղասպանության արյունալի օրերին: 

Նշենք, որ Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ ԳՀԻ-ում պահպանվող ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է, մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *