ԿԱՐԵՎՈՐ
Search
images

Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան զոհեր եւ վիրավորներ

Սեպտեմբեր 15-ին 20 զոհ և ավելի քան 100 վիրավոր, մեծամասնությամբ կանայք և երեխաներ, արձանագրվեցին Հալեպում, երբ զինյալ ահաբեկչական խմբավորումներն ավելի քան 200 հրթիռ արձակեցին Հալեպի Համտանիե, Նոր Հալեպ եւ Մաքրամիե բնակելի շրջանների վրա: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Հավելենք, որ Հալեպում ջուրը կրկին անջատված է, էլեկտրականությունը միանում է երբեմն, և այն էլ միայն մեկ ժամով: Համացանցային ծառայությունը մնում է խափանված, առկա է նաև վառելանյութի խնդիրը:

Զինյալ խմբավորումները շարունակում են հրթիռակոծել բնակելի շրջանները, իսկ սիրիական բանակը շարունակում է հետ մղել հարձակումները:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *