ԿԱՐԵՎՈՐ
Search
Սիրիա2

Հալեպի մերձակայքում սիրիական ուժերը գյուղ են ազատագրել. ՍԱՆԱ գործակալություն

Սիրիական բանակը հոկտեմբերի 22-­ին վերահսկողություն է հաստատել Հալեպ քաղաքի հարավ­ արևմտյան հատվածում գտնվող Քաֆր Աբիդ գյուղի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռազմական գործողություններն իրականացվել են ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցությամբ: Գյուղն ազատագրվել է այնտեղ ահաբեկիչների վերջին «որջերը» ոչնչացնելուց, տասնյակ պայթուցիկ սարքավորումներ վնասազերծելուց հետո:

«Ջաբհա ան­Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը մեծ վնասներ է կրել Համայի նահանգում: Բախումները սկսվել են նախորդ գիշերը Համրա գյուղում, արդյունքում 30 ահաբեկիչ են սպանվել, որոնց մեծամասնությունն արտասահմանցիներ են: Հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև Դեր Զորի օդանավակայանի շրջակայքում, որտեղ սիրիական ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» խմբավորման բոլոր անդամներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *