345672

Հալեպում վերականգնում են պատմական կառույցները

Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) նախկին տեսքն ու փառքը։

«Ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ Ազգային թանգարանը այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթյուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների ապակիներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել եզակի հնագիտական գտածոները»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Ռահավ Խամուին։

Նա նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ թանգարանն իր դռները կբացի այցելուների համար, բայց հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։

Աղբյուրը նշում է, որ 11 կմ երկարությամբ հռոմեական ջրանցույցի վերականգնման պլանը նույնպես արդեն պատրաստ է։

Ներկայումս Հալեպի բոլոր պատմական կառույցներն գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ, գրում է panorama.am-ը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *