«Հալեպ. տագնապալի օրեր». Ցուցահանդես՝ նվիրված՝ «Սարյան» ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին

ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացնում են Հալեպի ՀԲԸՄ Մ.Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը՝ նվիրված ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին:

1993 թվականից Հալեպի՝ Սարյանի անվան ակադեմիայի ղեկավարն է Հրազդան Թոքմաջյանը: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա. փետրվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում: Ցուցադրությունը կշարունակվի նաև փետրվարի 19-ին և 20-ին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *