Հակառակորդը կրակել է Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վրա. ՊՆ

Տավուշի մարզի մի շարք հատվածներում երեկ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը և կրակել մի շարք բնակավայրերի վրա: այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զոհեր և վիրավորներ չկան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (13) և 82 մմ-ոց ականանետերից (17 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *