ԿԱՐԵՎՈՐ
Search
WzpkffizHU2BHAAQSHzvZjwcdx

Հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Էրիկը այսօր պետք է զորացրվեր. հարազատներն անհամբեր սպասում էին նրա վերադարձին.

Լուսադեմին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Էրիկը պետք է այսօր զորացրվեր: Հարազատները պատրաստված եւ անհամբերությամբ սպասում էին նրա՝ տուն վերադառնալուն: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը: Նա նշեց, որ Էրիկի հայրն էլ 2 տարի առաջ է հանկարծամահ եղել:

«Անապահով ընտանիք է: 5 երեխա են՝ 4 եղբայր, 1 քույր: Էրիկը ընտանիքի փոքրն էր: Չարչարվող, ապրող ընտանիք են: Այս նորությունից բոլորս ենք ցավ ապրում»,- ավելացրեց գյուղապետը, ով եւս դժվարանում էր խոսել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:

Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *