Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը զինված ուժերում

Ադրբեջանական գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը դեռևս բուժզննում է անցում Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։ Այս մասին Ռազմինֆոյի  հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մամուլի քարտուղարը դեռևս չհստակեցրեց, թե ինչքան է լինելու Հակոբ Ինջիղուլյանի ծառայության ժամկետը, նշելով, որ դա պարզ կլինի առաջիկայում։ Հավելենք, որ հենց Հակոբն էր խնդրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին թույլ տալ շարունակել ծառայությունն ու կատարել իր պարտքը։

Հիշեցնենք, որ Հակոբն ադրբեջանական կողմում էր հայտնվել 2013 թվականի օգոստոսի 8-ին՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *