Հայ բադմինթոնիստուհին կանանց բադմինթոնի 2016թ Ուզբեկստանի կրկնակի չեմպիոնուհի…

Տաշքնեդի «Չորսու» անվանումով մարզապալատում անցկացվեց տղամարդկանց և կանանց բադմինթոնի 2016թ Ուզբեկստանի թիմային – անհատական առաջնությունն, որին երկրի տարբեր մարզերի արհեստավարժ շուրջ 100ուժեղագույն բադմինթոնիստ-բադմինթոնիստուհի մասնակցեց:Նրանք մրցանակներ խաղարկեցին 5 մրցաձևերում ՝ կանանց և տղամարդկանց մենախաղերում ու զուգախաղերում, և խառը զուգախաղում: Ստուգատեսում կրկին իրեն լավագույն կողմերով դրսևորեց 19-ամյա Անահիտ Խուրշուդյանը:

Ծնկի վնասվածքից հետո մրցասպարեզ վերադարձած հայ բադմինթոնիստուհո ելույթը կարելի է հաջողված համարել, թեև նրան այս անգամ չհաջողվեց կրկնել 2015թ-ին ունեցած իր նվաճումները: Անահիտը 2015 թ կանանց բադմինթոնի Ուզբեկստանի բացարձակի չեմպիոնուհին էր: Նա ,ով անցյալ տարի նվաճել էր կանանց թե՛ մենախաղի, և թե՛ զուգախաղի (ընկերակցելով Վալերիա Մուշտակովային), խառը զուգախաղի (ընկերակցելով Ամրուլո Բախշուլաևին) Ուզբեկստանի չեմպիոնի տիտղոսներն, ինչպես նաև Տաշքենդի ընտրանու կազմում լավագույնն էր ճանաչվել նաև թիմային առաջնությունում,այս անգամ բավարարվեց միայն երկու ոսկե ու մեկ բրոնզե մեդալով:

Անահիտը նախ 2016թ Ուզբեկստանի չեմպիոնուհու կոչմանն ու ոսկե մեդալի արժանցավ Տաշքենդի 1-ին հավաքականի հետ թիմային մրցապայքարում: Խառը զուգախաղում ընկերակցելով իր մշտական զուգընկերոջ՝ Ամրուլո Բախշուլաևին հերթական անգամ հռչակվեց Ուզբեկստանի չեմպիոն:Նրանք եզրափակչում,ինչպես և անցյալ տարվա առաջնությունում պարտության մատելով Արտյոմ Սավատյուգին/Քամիլա Քարիմովա զույգին: Մենախաղում ետ մնալով Անդիջանի մարզը ներկայացող Սուրայ Ահմաջանովայից և Դիլրաբո Ահմեդովայից, Անահիտ Խուրշուդյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնական ու պարգևատրվեց բրոնզե մեդալով:

Մրցաշրջան -2015-ը Անահիտ Խուրշուդյանի համար հիշարժան էր թերևս նաև նրանով ,որ Ուզբեկստանի բազմակի չեմպիոնուհին անցյալ տարի ապրիլի 28-ից մայիս 4-ը մասնակցեց 1995-1998 թթ ծնված պատանիների և աղջիկների բադմինթոնի Ուզբեկստանի առաջնությանն ու 1996 թ ծնվածների պայքարում ոսկե մեդալներ շահեց մենախաղում և խառը զուգախաղում:

Ի շնորհիվ այս հաջողության հայ բադմինթոնիստուհին դրամաշնորհային հիմունքերով, առանց ընդունելության քննություններ հանձնելու իրավունք ստացավ անվճար ուսանելու Տաշքենդում գտնվող Ուզբեկաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետի բադմինթոնի բաժնում: Անահիտ Խուրշուդյանը բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի ՝BWF-ի դասակարգման ցուցակում ներկայումս մենախաղում վարկանիշային 1870 միավորով զբաղեցնում է 430-րդ կանանց զուգախաղում Վալերիա Մուշտակովայի հետ 7360 միավորով ՝ 137-րդ , իսկ խառը զուգախաղում էլ ՝ Ամրուլո Աբխշուլաևի հետ 2590 միավորով ՝ 372-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *