18387015_1488292484567564_502851907_n

Հաղթանակի օրը «Հաղթանակ» զբոսայգում

Մայիսի 9-ին ինչպես մեր, այնպես բոլոր ԱՊՀ երկրներում նշվում է Հաղթանակի օրը: Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939թ.-ի սեպտեմբերի 1 – 1945թ.-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ էր մարդկության պատմության մեջ: 1939 թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժում են Լեհաստան: Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։

18424691_1488292507900895_85645500_n

Երկրորդ համաշխարհային պատերազմն արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների: Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար են ծավալում աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը: Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը:

18447730_1488292501234229_1561515292_n

ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը: Թեև 1939 թ-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940 թ-ի վերջերին հաստատել է ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ: 1941 թ-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, Գերմանիան հարձակվում է Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսում են նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ են հայտարարում Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ է ուղարկում «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան:

Սկսվում է խորհրդային ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը:Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944 թ-ի հոկտեմբերին ամերիկյան զորքերն սկսում են Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից: 1945 թ-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսում են Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպում են Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի է դառնում, որ Հիտլերն ինքնասպան է եղել:

18387131_1488292504567562_639975792_n

Երկու օր անց հանձնվում է Բեռլինը: Մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ստորագրվում է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվում է պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943 թ-ին դուրս էր եկել պատերազմից): Ավարտվում է նաև Հայրենական մեծ պատերազմը:Այսպիսով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի օրը նշվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,այս տոնը հատկապես հիշարժան է Հայրենական Մեծ Պատերազմի ականատես վկա վետերանների ու մարդկանց համար,ովքեր յուրովի են նշում և հիշում այն։

Ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համար առավել հետաքրքիր է ,որ նրանք հնարավորություն ունեն նրանց հետ լուսանկարվելու, հարցնելու նրանց մարտական ուղու և այդ օրերի վերաբերյալ։ Երիտասարդներին հետաքրքրում էր նաև ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական ցուցանմուշները, մեր հերոսների անձնական օգտագործման իրերն ու դրսում ցուցադրված ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, դրանց մոտ լուսանկարվելու պատմական պահն ու հանդիպումը հերոսների հետ։Տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վարչապետ Կարեն Կարապետյանը, Կառավարության անդամներ, օրենսդիր ու գործադիր մարմնի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում կազմակերպված էր զինվորական շքերթ, որից հետո՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վարչապետը մասնակցել են վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:

Գարիկ Ավետիսյան

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *