Հաղթանակի 72 ամյակին ընդառաջ․ Երևանի Հաղթանակ զբոսայագում առաջին անգամ տեղի ունեցավ «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկի վերակերտումը

Մայիսի 3-ին կրկին լեփ-լեցուն էր երևանցիների սիրած հանգստի գոտիներից մեկը՝Հաղթանակի զբոսայգին։ Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ (Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան գոյամարտի վետերաններ), դեսպաններ, ՀՀ Պն բարձրաստիճան սպայակազմ,ինչպես նաև Թամանյան դիվիզիայի հրամանատար, ականավոր ռազմական գործիչ Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի աշակերտներ և այլք, մասնակցելու Մայր Հայաստան թանգարանի դիմաց առաջին անգամ կազմակերպված «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկի վերակերտումը, միջոցառմանն,որը ներկայացրեցին 40 ուսանողներ եւ զինվորականների միջոցով,ովքեր մոտ մեկ ժամով հանդիսատեսին տեղափոխեցին 1940-ականներ՝ հագուստի, զենքի եւ այլ հնարքների միջոցով կառուցելով պատերազմական իրականությունը:

18254623_1482669031796576_1616690272_n

Միջոցառումից առաջ բարձրաստիճան պաշտոնյաների և վետերանների կողմից ծաղիկներ դրվեցին Անհայտ զինվորի հուշակոթողի և Անմար կրակի մոտ՝հարգելով նրանց փառապանծ ուղին։Միջոցառումը կազմակերպել էին Երիտասարդ Համալսարանականների միությունն, ի դեմս՝նախագահ Գևորգ Մելքոնյանի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից։Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն, ով նշեց,որ սա երիտասարդների դաստիարակության հարցում նշանակալից միջոցառում է: Հայերը մեծ դերակատարում են ունեցել հայրենական հաղթանակի կերտման գործում եւ սերունդներին պետք է մշտապես հիշեցնել այն:

18280024_1482669028463243_611133179_n

Իսկ Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ նախագահ Գեւորգ Մելքոնյանի խոսքով, հնարավոր է՝ միջոցառումը ավանդական դառնա եւ հաջորդ անգամ վերակերտվի Արցախյան ազատամարտի կամ միջնադարյան հայտնի իրադարձության որեւէ դրվագ:Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Բելոռուսի Հանրապետության դեսպաններ՝ Իվան Վոլինկինը, Իգոր Նազարուկը, ՀՀ ՊՆ Մայր Հայաստան թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը։ Այսպիսով՝մայիսի 9-ին լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 72-ամյակն, այս առիթով միջոցառումներ են նախատեսված ինչպես մեր երկրում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ բոլոր պետություններում: Այսպիսով՝ինչպես ասում են Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել ․․․Շնորհավոր մայիսյան եռատոնը։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *