unnamed (3)

Համահայկական մշակութային փառատոնին մասնակիցելու նպատակով Հայրենիք են ժամանել երգչախմբերի խմբավարներն ու անհատ կատարողները

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Համահայկական մշակութային փառատոնի մասնակից երգչախմբերի խմբավարներին և անհատ կատարողներին: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Կոմիտասի արվեստը հավուր պատշաճի ներկայացնելու համար՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց փառատոնին մասնակցելու հրավերը ընդունելու համար և նշեց. «Այս փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ուրախ եմ, որ 13 երկրներից ներկայացուցիչներ, այդ թվում նաև օտար կատարողներ ժամանեցին Հայաստան, առավել լավ ճանաչեցին մեծն Կոմիտասի արվեստը:

Փառատոնի գերնպատակը Կոմիտասը հանրահռչակելը և այն աշխարհին ներկայացնելն է: Այն կնպաստի նաև հայկական համայնքներում ընդլայնելու Կոմիտասի երաժշտությունը ներկայացնող երիտասարդների շրջանակը»: Կարևորելով հայապահպանությանն ուղղված համահայկական մշակութային փառատոնի իրականացումը՝ նախարարը հաջողություն, նորանոր ստեղծագործական մտահաղացումներ և ձեռքբերումներ մաղթեց փառատոնի մասնակիցներին:

Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայրենիքում անցկացրած օրերի և Մեծն Կոմիտասի արվեստը ներկայացնելու՝ Սփյուռքի նախարարության ընձեռած հնարավորութան համար: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության, հայոց լեզվի, հայ մշակույթի, մասնավորապես հայ երաժշտության պահպանման և զարգացմանն վերաբերող հարցեր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *