g_image

Համահայկական «Տոհմածառ» նկարչական մրցույթը այս տարի կկրի Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը

Համահայկական նկարչական մրցույթն այս տարի անցկացվում է մեկ ընդհանուր՝ «Տոհմածառ» թեմայի ներքո, որը կրում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և արտահայտում է բնության և մարդու անբաժան կապը: Մրցույթը հնարավորություն է տալիս հայ երեխաներին անդրադառնալու իրենց արմատներին, իմաստավորելու անցյալը և յուրահատուկ կերպով հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Համահայկական նկարչական մրցույթի յուրահատուկ բաղադրիչ է «Նկարչական oր» ամենամյա բացօթյա միջոցառումը: Կրելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհուրդը՝ հունիսի 5-ին Երևանի կենդանաբանական այգին կվերածվի բացօթյա հսկայական նկարչական արվեստանոցի, որտեղ հարյուրավոր երեխաներ և պատանիներ կպատկերեն իրենց ինքնատիպ «Տոհմածառը»:

Այս տարի նախատեսվում է ներգրավել նաև ավագ սերնդի նկարիչների, որոնք իրենց երեխաների և թոռնիկների հետ միասին կմասնակցեն միջոցառմանը՝ պատկերելով իրենց ինքնատիպ «Տոհմածառը»: Մրցույթի թեմաներն են՝ 5-17 տարեկան երեխաների համար՝ «Տոհմածառ», 18- 32 տարեկան երիտասարդ նկարիչների համար՝«Բնություն և մարդ. քարանձավից մինչև քաղաք»: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 1-ը:

Մրցույթի ժյուրիի կողմից հաղթողներ կընտրվեն երեք տարիքային խմբերում՝ 5-8, 9-12, 13-16, ովքեր կստանան հատուկ մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, գիրք, դյուրակիր համակարգիչ, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր և առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ որպես ինքնատիպ ուղերձ հանրության լայն շերտերին: Մրցույթը կամփոփվի օգոստոս ամսին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *