Համաշխարհային կրքերը բորբոքվում են Մյունխենում

Տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու ԱԳ նախարարներ Մյունխենում քննարկում, վերլուծում, հրապարակավ բանավիճում են միջազգային անվտանգության համակարգի շուրջ, բարձրաձայնում ամենասուր հարցերը, փնտրում լուծումներ: Տարեկան համաժողովն այս անգամ աչքի է ընկնում առանձնահատուկ լարվածությամբ: Հակասություններն ավելանում են:

Սիրիա, Ուկրաինա, ահաբեկիչներ և Թուրքիա: Ելույթներն ու մտքերի փոխանակումներն ունեն կարևոր առանձնահատկություն: Այստեղ հակառակվող կողմերը նույն սրահում են, քննադատում են ոչ թե թիկունքից կամ հեռվից, այլ ամեն ինչ ասում են երեսին` ուղիղ ամբիոնից: Ռուսաստանի վարչապետը հայտարարում է` ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները նման են նոր Սառը պատերազմի, Միացյալ Եվրոպա էլ գոյություն չունի: Ավելին` չի էլ եղել: Կրքերը հանգստացնում է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Հակամարտությունների հարցը իսկապես լուրջ է: Նախ, միջազգային հանրությունը չկարողացավ կանխել նոր պայթյունները հենց Եվրոպայում: Բացի այդ, հին խնդիրները միայն խորացան: Մյունխենում է նաև Հայաստանի ԱԳ նախարարը, հանդիպում է տասնյակ այլ երկրների գլխավոր դիվանագետների, նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ: Այստեղ են նաև Մինսկի խմբի համանախագահները, ում հետ նույնպես հանդիպել է Էդվարդ Նալբանդյանը: Բայց այստեղ չէ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նման հարթակներում հայ-ադրբեջանական ավանդական բանակցություններն այսուհետև անցյալում են:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *