Համերգ` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում յուրաքանչյուր երեքշաբթի շարունակվում են համերգային ծրագրերը: Ս. թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:

Վերջինիս, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Հենրիկ Վենյավսկու ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Աննա Մարգարյանը, Անի Արաբյանը /ջութակ/, Գոռ Հովհաննիսյանը, Արփինե Մարկոսյանը /ալտ/, Արմինե Պետրոսյանը /թավջութակ/, Տաթևիկ Մարտիրոսյանը /դաշնամուր/: Համերգի մուտքն ազատ է:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *