«Համով հոտով Երևան.անցկացվեց հացը լեռներում 7-րդ փառատոնը». լուսանկարներ

Արդեն 7-րդ անգամն է ինչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանում».. ՀԿ-ն ի դեմս`Սեդրակ Մամուլյանի, անցկացնում է «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնն Երևանում: Ամեն տարի այն անցկացվում է Երևանի Էրեբունի թանգարանի հարակից տարածքում, սակայն այս տարի վայրը փոխվել է: Այս անգամ այն անցկացվեց երևանցիների ամենասիրելի վայրերից մեկում`Թումանյանի այգում:

11301410_948805735182911_1260612666_n

 Փառատոնը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամյա ծրագրի շրջանակներում. այս տարվա տոնածիսական փառատոնը  կրում էր «Համով հոտով Երևան», խորագիրը, որն անցկացվեց հունիսի 13-ին: Ըստ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման».. ՀԿ Սեդրակ Մամուլյանի սա կարևոր միջոցառումներից մեկն է, որովհետև բովանդակության մեջ ներառում է սննդի համակարգը: Այն կոչվում է տոնածիսական կերակուրների ցուցահանդես-փառատոն:

11267910_948805805182904_538015071_n

Առաջնային խնդիրն է՝ տարածել այն կերակուրները, որոնք մեզ ժառանգվել է մեր մեծերի կողմից: Կազմակերպվածության առումով այս անգամ միջոցառումը տարբերվելու է, քանի որ մի բան է, երբ հասարակական կազմակերպությունն է կազմակերպում, այլ բան, երբ դրան աջակցում է քաղաքապետարանը: Փառատոնին մասնակցեցինմ ինչպես Երևանից, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ ու ռեստորաններ:

11421450_948805795182905_926670122_n

 Միջոցառման գլխավոր հյուրն էր Վլադիմիր Նիկողոսյանը՝ մեր Վալոդը, ով հռչակվել է որպես «Ճագարով տոլմայի պատրաստման արքա»,  Ուդուլի տոլմայի համահայկական փառատոնին՝ «Լավագույն համ» անվանակարգում իր խմբի հետ գրավելով պատվավոր առաջին տեղը, արժանանացավ պատվոգրի և շքանշանի:

11304066_948805675182917_709071225_n

 Ասում են սև կենդանու միսը ավելի համով է լինում Վլադիմիրի պատրաստած ուտեստները ՝այս փառատոնին նվիրված կլինեն Նավասարդյան տոներին: Միջոցառումն ուղեկցվում էր համերգային ծրագրերով,որտեղ ելույթներով հանդես եկան մի շարք վաստակավոր պարային, ազգագրական համույթներ ու սիրված երգիչ երգչուհիներ:

11355447_948805845182900_322013464_n

Միջոցառման վերջում բոլոր մասնակիցները  շնորհակալագրեր ստացան Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից:

11356312_948805661849585_579542481_n

 Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *