Հայաստանը` համաշխարհային ուշադրության կենտրոնում. CNN -ը նոր հաղորդաշար է պատրաստել

Ամերկյան CNN հեռուստաընկերությունը «Մետաքսե ճանապարհին, անցյալը, ներկան եւ ապագան» ծրագրի շրջանակներում անդրադարձ է արել հայոց պատմությանը, գորգոգործությանը եւ երկրի տեխնոլոգիական առաջընթացին:

Ինչպես նշվում է հեռուստատեսային շոույում, Հայաստանը մեկն է որպես տարանցիկ երկիր մեծ Մետաքսի ճանապարհին

«Հայաստանը մեկն է աշխարհի  հնագույն երկրներից, որը դարեր շարունակ կարեւոր տարանցիկ կետ է հանդիսացել  Չինաստանից – Հռոմ  ճանապարհին», – ասում է CNN-ը: Հաղորդմանը անդրադարձ է արվել Հայաստանում առանձնահատուկ տեխնոլոգիաներով պատրաստվող քաղցրավենիքին, չրերին եւ հայկական կոնյակին: Բարձր տեխնոլոգիական ներուժով, Հայաստանը հայտնվել է ամերկյան հեղինակավոր հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում:

«Բարձր տեխնոլոգիաների զարգացման առումով Հայաստանը բում է ապրում: Հատկապես ստարտափներով աչքի են ընկնում սկսնակ ծրագրավորողները», – նշել է հեղինակը՝ անդրադառնալով նաեւ գորգագործության պատմությանը: Գորգագործությունը արդյունաբերության ճյուղ ներկայացնելուց զատ, հեղինակը այն պայմանավորում է նաեւ  ազգային մշակույթով ու ավանդույթներով, որոնք առանձնահատուկ են միայն հայ ժողովրդին: Հաղորդման շրջանակներում ընգծվել  է նաեւ, որ հայաստանյան գորգերը աշխարհում բարձր են գնահատվում վառ գույների, որակի եւ հազվագյուտ դիզայնի շնորհիվ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *