13645183_315215258812122_1133914084818794731_n

Հայաստանը հայաթափ է լինում, շատերն անօթեւան են մնում բայց չեն ուզում հայրենիք վերադառնալ

Հարցազրույց Հայ-Ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիայի ղեկավար, Բեզե քաղաքի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանի հետ.

13668952_315219838811664_5919021930251015099_n

Պարոն Կարապետյան, սփյուռքում օր-օրի ավելի է սրանում դժգոհությունների ալիքը Հայաստանում տիրող, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրավիճակով պայմանավորված: Ինչո՞վ հատկապես կպայմանավորեք այս իրավիճակը:

-Վերջին 10 տարիների  ընթացքում, ինչ Ֆրանսիայում եմ բնակվում եւ այդ ժամանակահատվածում առիթ եմ ունեցել 2 անգամ Հայաստան գալ, նկատել եմ, որ ժողովրդի շրջանում ավելացել է վատատեսությունը: Տարբեր առիթներով մասնակցում եմ Հայաստանից Ֆրանսիա արտագաղթած հայերին օգնության ձեռք մեկնելու գործընթացով եւ ցավով պիտի նշեմ, որ նրանք այլ երկրներ են տեղափոխվում ճարահատված, հիասթափված ու կոտրված:

Պատկերն այնպիսին է, որ ակտիվ ներգրավված լինելով հայկական համայնքների կյանքին ու կենսագործունեությանը՝ ուսումնասիրում եմ այն դրդապատճառները, որոնք ստիպում են նրանց Հայաստանից հեռանալ: Կարող եմ փաստել, որ նրանցից շատերը նախընտրում են դիմակայել փողոցներում անօթեւան կարգավիճակին, քան Հայաստան վերադառնալ, ինչը վկայում է, որ ժողովրդի շրջանում, առհասարակ, վերացել է վստահությունը, մարել՝ լավատեսությունը բարեկեցիկ ապրելու:

Սրտի ցավով եմ խոստովանում, որ դարձյալՀայաստան գալով ոչ մի առաջընթաց չեմ նկատում: Ես՝ օրինակ, Ֆրանսիա մեկնեցի առողջական խնդիրների լուծման նպատակով եւ նպատակս ամենեւին այստեղ հաստատվելն ու բնակվելը չէր:

– Իսկ նեդրումների ծավալի նվազեցումը կոնկրետ ի՞նչով կբացատրեք, միայն վստահության անկմա՞մբ: Վերջին տարիներին սփյուռքում բնակվող մեր շատ հայրենակիցներ ակտիվ ներդրումներ էին կատարում հատկապես շինարարության ոլորտում, բազմաբնակարան շենքերի կառուցման գործում, ինչն այսօր շատ է դանդաղել.

-Որովհետեւ անարդարություն է տիրում, նույնիսկ բիզնեսում: Խոշորները ճնշում են մանր բիզնեսին, մրցակցության պայմաններն են անհավասար ու ոչ բարեխիղճ: Հայաստանը դեռ տնեսապես խորը ճգնաժամի մեջ է եւ իրավիճակի լավացման լույսը դեռ չի երեւում: Հայաստանը, ցավոք, հայաթափ է լինում:

-Մի տեսակ Սփյուռքից Հայաստան ուղղվող դրամաշնորհներն էլ են նվազել.

-Այո, նկատելիորեն: Գումարները կարծես փոշիանում են, արդյունքները չեն երեւում: Դա է պատճառը: Ամենուր օրենքի բացակությունն է գրեթե բոլոր ոլորտներում, երթեւկությունից սկսած մինչեւ դատական, իրավական համակարգ: Բոլորս էլ ակնկալում ենք հայրենադարձության: Ինքս մեծ կարոտով եմ սպասում, որ վերադառնամ: Շատ եմ շրջագայել աշխարհի տարբեր երկրներով՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա: Այնտեղ բնակվող հայերը անհամբերությամբ են սպասում իրավիճակի լավացմանը, սակայն ժողովուրդը հոգնել է միապաղաղ խոստումներից, լպրծուն ու ցինիկ այն հայտարարություններից, թե արտագաղթողները արտագնա տուրիստներ են, որ տնտեսական աճ է ապրում երկիրը եւ այլն: Դա իրականում այդպես չէ, բոլորն են գաղթում են անվերադարձ:

Ահավոր է իրավիճակը հատկապես մարզերում, բոլոր գյուղերում տղամարդիկ շուրջ տարին արտագնա աշխատանքի են, ընտանիքները՝ վարկերի տակ, շատ տներ՝ դատարկված: Մի տաքսու վարորդի հանդիպեցի, ով հենց ավտոմեքենայի մեջ էր գիշերել, որ աչքերը բացելուն պես՝ ուղեւոր փոխադրի: Ցավալի է: Բոլորս էլ կվերադառնանք, երբ Հայաստանում ցանկացած հայ իրեն պաշտպանված ու ապահով զգա:

Կարեն Արզումանյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *