ԿԱՐԵՎՈՐ
Search
timthumb

Հայաստանը սկսում է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ

Հայաստանի համար կարևոր է ոչ միայն իր դիրքերն ուժեղացնել ԵՏՄ-ում, այնպես էլ շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս առումով կարևոր էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հանդիպումը:
Կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների` նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ԵՄ մուտքի վիզային վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հատկանշական է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, կառավարությունը փորձում է ոչ միայն պահպանել հարաբերությունները ԵՄ-ի հետ, այլև դրանք զարգացնելու ուղղությամբ ակտիվ քայլեր է կատարում: Եվրամիության հետ փոխգործակցությունը թույլ կտա ընդլայնել առևտրատնտեսական կապերը` խթանելով բիզնեսի զարգացումը, ինչպես նաեւ Հայաստան ներմուծել նոր, արևմտյան զարգացած տեխնոլոգիաներ, օգտագործել ԵՄ բազմամյա փորձը, առաջընթաց գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ բնագավառներում:

Յոհանես Հանն իր խոսքում նշել է, որ իր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը, ինչը վկայում է, որ ԵՄ-ն նույնպես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում:
Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Անահիտ Գրիգորյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *