Հայաստանը տոնում է անկախության տարեդարձը

Հայաստանն այսօր նշում է անկախության հռչակման 23-րդ տարեդարձը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում:

Հանրապետության անցած տարիները նշանավորվեցին որպես հայոց պետականության վերստեղծման, հայերի ինքնության ամրապնդման տարիներ:

Տոնի կապակցությամբ այսօր տարատեսակ միջոցառումներ են նախատեսված, թե մայրաքաղաքում, թե մարզերում:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *