Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային գրավչությունները. Խոշոր ցուցահանդես Իտալիայում

 Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով Իտալիայի Ռիմինի քաղաքում հայկական 4 ընկերություններ հոկտեմբերի 8-10—ը «TTG Incontri—2015» միջազգային ցուցահանդեսին ներկայացնում են Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային գրավչությունները։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ, կազմակերպվելով Իտալիայի Ռիմինի քաղաքում՝ TTG Incontri—հանդիպումներն անցած 52 տարում դարձել են Եվրոպայի եւ Իտալիայի ամենահամապարփակ իրադարձությունը տուրիզմի ոլորտում։ Ոլորտի ավելի քան 1100 գնորդներ աշխարհի 85 երկրից հետաքրքրված են նոր զբոսաշրջային պրոդուկտներով։

ԷՔՍՊՈ—ն զբաղեցնում է 100 000 քմ տարածք եւ ներկայացնում զբոսաշրջային ավելի քան 130 ուղղություն։ Հայկական «Երկիր Նաիրի», «Արմենիա Թրավել», «Նատուրա Տուր» եւ «Լոռե Թրավել» ընկերությունների հետ միասին այս տարի ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 60 000 ճանաչված ու նորաստեղծ զբոսաշրջային գործակալություններ Իտալիայից, Եվրոպայից եւ ամբողջ աշխարհից։ Հայկական ընկերությունները B2B հանդիպումների ընթացքում եվրոպացի գործընկերներին կներկայացնեն մեր երկրի զբոսաշրջային ուղղությունները, տեսարժան վայրերը, հյուրանոցային տնտեսությունը, զբոսաշրջային նոր պրոդուկտները՝ համագործակցություն ստեղծելու ծրագրերով։

«Հաշվի առնելով, որ զբոսաշրջության տեսանկյունից Իտալիան Հայաստանի համար թիրախային երկիր է, կարեւորում եմ այս ցուցահանդեսին մեր ընկերությունների մասնակցությունը, որի միջոցով նրանք կկարողանան ավելի շատ իտալացի եւ եվրոպացի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել հայաստանյան ուղղության վրա»,– նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *