Հայաստանի մարզուհիները` «Ոսկե աղջիկներ» մրցաշարի հաղթողներ

Շվեդիայի Բորաս քաղաքում օրերս անցկացվեց կանանց բռնցքամարտի < The Golden Girl>՝ <Ոսկե աղջիկներ> հնչեղ անվանումով ներկայացուցչական միջազգային մրցաշարն, որին 12 երկրի 230 մարզուհիներ մասնակցեցին:
Ստուգատեսի մասնակիցների թվում էին նաև Հայաստանը 2 պատվիրակներ ՝ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Աննա Հովհաննիսյանը:
Տեղին է նշել, որ նրանք մրցավայր էին մեկնել առանց մարզչի: Շվեդիայում մեր մարզուհիները 10օր մարզվեցին ու այս պատասխանատու միջազգային մրցաշարին մասնակցեցին այդ երկրում ծնված և բնակվող, սակայն ժամանակին`2010-2012 թթ կանանց բռնցքամարտի ՀՀ հավաքականի կազմում հանդես եկած, ՀՀ եռակի չեմպիոնուհի, 2011թ Եվրոպայի փոխչեմպիոնուհի Արմինե Սինաբյանի (60կգ ) հայրիկի ՝ Գասպար Սինաբյանի ղեկավարությամբ ու աջակցությամբ: Թե՛ Աշխենը, թե՛ Աննան գերազանց անցկացրին մրցաշարը ՝ 2-ական մենամարտ շահելով, հառչակվեցին ստուգատեսի հաղթողներ ու դարձան <Ոսկե աղջիկների> դափնեկիրներ:

Հուսանք,որ այս հաղթանակները վստահություն կհաղորդեն և ոգևորիչ կլինեն, ու մեր մարզուհիները միջազգային ասպարեզում 2016թ-ին , որը օլիմպիական տարի է նոր հաջողություններ կարձանագրեն և կփորձեն կպայքարել նաև օլիմպիական ուղեգրերի համար:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *