ԿԱՐԵՎՈՐ
Search
8667_b

Հայաստանի շնորհաշատ երիտասարդները ՀՀ նախագահի կողմից արժանացան ամենամյա կրթական պարգեւների

Արդեն 10-դ անգամ Հայաստանում անցկացվում է ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում կրթական պարգեւների շնորհման մրցանակաբաշխությունը, որի նպատակն է բացահայտել եւ խրախուսել ՏՏ ուղղվածության բուհական համակարգի լավագույն ուսանողներին եւ աշակերտներինª ուղղորդելով նրանց տեխնոլոգիական ձեռներեցության եւ տեղեկատվական գիտակրթական ոլորտներ:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնեց տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացան հուշախորհրդանիշ եւ դրամական պարգև:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացան 26 ուսանող եւ 16 աշակերտ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ բուհական տեխնոլոգիական կրթական համակարգում ունեցած մեծագույն ավանդը, ինչպես նա «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանը եւս արժանացավ ՀՀ Նախագահի կրթական պարգևին:

Պարգեւատրման արարողության ժամանակ Նախահահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ նախագահի 2014թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթեց հաջողություններ: Նախագահը հորդորեց պարգևատրված ուսանողներին և աշակերտներին՝ երբևէ չընկճվել քննադատություններից, եթե համոզված են իրենց ուղու, սկսած գործի ճշմարտացիության մեջ և վստահորեն շարունակեն առաջ ընթանալ: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը նշեց, որ կրթության ոլորտում պետության որդեգրած քաղաքականությունը ճիշտ է և ևս մեկ անգամ ընդգծել, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի հիմքն են ու ապագան:

Նշենք, որ պարգեւները շնորհվում են սովորաբար այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտություններից տարբեր օլիմպիադաներին եւ մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են համայնքային ծրագրերում: «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հատկապես այս տարվա մրցույթի արդյունքներից բավականաչափ գոհ է: Ըստ նրա, այս՝ հոբելյանական 10-րդ տարում կրկին փայլեցին դպրոցականները: Ըստ նրա, դրական միտում է նկատվում մնաեւ այն առումով, որ դպրոցականներից շատերն իրենց մասնագիտական կողմնորոշումներում ընտրում են հենց բնագիտական ուղղվածությունը, որը բավական համահունչ է այս մրցույթի տրամաբանությանը: Նա հավելեց, որ իրենց կողմից կատարված դիտարկումները թույլ են տալիս բացահայտել ՏՏ ոլորտում առկա միտումները, թե միջնակարգ, թե բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նա վստահություն հայտնեց, որ մրցանակակիրները երկրում կբազմապատկեն շնորհաշատ պատանիների քանակը եւ առիթ կստեղծեն իրենցով հպարտանալու:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *