armeniaunpaisporexplorar_01

Հայաստանն աստիճան է դեպի երկինք. Thrillist կայքի անդրադարձը

Ամերիկյան Thrillist կայքը Հայաստանը ներառել այն 9 երկրների շարքում, որտեղ հնարավոր է ապրել ամսական 1000 ԱՄՆ դոլարով:

Կայքը գրում է, որ Հայաստանում համաշխարհային հռչակ ունեցող օպերային ներկայացնումն արժե ընդամենը 6 ԱՄՆ դոլար:

«Համալսարանի շրջանավարտները խոսում են անգլերեն ավելի լավ, քան դու, իսկ շախմատը այդ երկրում ազգային ժամանցի մաս է: Նրանք արտահանում են ուղեղներ: Նորաձևությունն ու գինին լայն տարածում ունեն, իսկ միշտ բնական արտադրանքը զարմանալիորեն էժան է»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ գրում է Thrillist-ը:

Կայքը նշում է, որ Հայաստանում կարելի է գտնել ֆինանսապես հասանելի արկածներ: «Հայաստանն աստիճան է դեպի երկինք, այստեղ մեծկանյոնատիպ ճանապարհը տանում է դեպի խելացնոր Նորավանքի վանական համալիր»,- նշում է Thrillist-ը` ընդգծելով, որ տարվա մեջ 300 արևային օր ունեցող երկիրն աշխարհի լավագույն վայրերից է:

Հայաստանի հետ ցուցակում ներառվել են նաև Բոլիվիան, Ֆիջին, Գրենադան, Լաոսը, Մոնտենեգրոն, Նեպալը, Նիկարագուան, Զիմբաբվեն:

Thrillist կայքը, որի գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, հիմնվել է 2004 թվականին: Կայքի ամսական բաժանորդների թիվը հասնում է 16 միլիոնի:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *