18386901_120332000644072799_949887131_n

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կոնյակի փառատոնը

 Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում: Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին:

«Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:

1900թ. Շուստովի կոնյակը ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում: Ցուցահանդեսում համտեսվող խմիչքների անվանումները նախապես չէին բացահայտվում:

18386567_120332000619216909_115554666_n

Փորձառու ֆրանսիացի համտեսողների կողմից անհայտ խմիչքը ճանաչվեց լավագույնը` Շուստովի կոնյակին շնորհվեց Գրան-Պրի մրցանակ: Շուստովի անունը մեծ աղմուկ հանեց: Ճանաչված գինեգործներին դյուրին չէր համակերպվել այն մտքի հետ, որ օտարերկրյա ծագում ունեցող խմիչքը պետք է կոնյակ անունը կրի: Այնուամենայնիվ, բարձր որակի համար Շուստովին թույլատրվեց իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի անունով, այլ` որպես կոնյակ, ինչը թույլատրվում էր միայն Կոնյակ գավառում աճող խաղողից ստացված խմիչք արտադրող ընկերություններին:

Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ ունեցավ դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար: Այդպիսի տիտղոս ունեին միայն 30 ռուսաստանյան և օտարերկրյա արտադրողներ: Դրա համար պահանջվում էր առնվազն ութ տարի մասնակցել նահանգային բոլոր ցուցահանդեսներին և այդ ընթացքում սպառողներից ոչ մի դժգոհություն չստանալ խմիչքի որակի վերաբերյալ:

18361460_120332000649076429_1942877913_n

1917թ. հեղափոխությունից հետո Շուստովի գործարանը ազգայնացվեց: Դրա հետևանքով Շուստովի անունը կորավ անցած հազարամյակի քսանական թվականներին խեղված հազարավոր անունների ու ճակատագրերի հետ: Բայց մի հուշ ռուս արդյունաբերողի մասին, այնուամենայնիվ, մնացել է: 1945թ. Յալթայի կոնֆերանսի համար Հայաստանում արտադրվեց հատուկ կոնյակ` «Դվին», 50 տոկոս թնդությամբ: Կոնֆերանսի ժամանակ Ուինստոն Չերչիլլը խնդրեց Ստալինին` իրեն կոնյակի որոշ քանակություն վաճառել: Ստալինը, մտախոհ տեսք ընդունելով, պատասխանեց. «Խորհրդային Միությունը հայկական կոնյակով լիովին ապահովված է, թերևս, այն կարելի է նաև վաճառել:

Այդ պահից սկսած, «ժողովրդի առաջնորդը» անձանբ էր վերահսկում «Դվին» կոնյակի առաքումը բրիտանական վարչապետին: Երբ Չերչիլլը խնդրում էր ուղարկել կոնյակի հերթական խմբաքանակը, նա միշտ նամակում կոնյակն անվանում էր «շուստովյան»: Պատասխան նամակի մեջ նրան միշտ համբերատար ուղղում էին. «նախկին շուստովյան»: Կոնյակի օրինական առաքումը Անգլիա շարունակվեց մինչև սառը պատերազմի սկիզբը, որից հետո այն դադարեցվեց:

18337223_120332000652124139_779990385_n

Սակայն Չերչիլլի բուռն ցանկությունը կոնյակ ձեռք բերելու համար այնքան մեծ էր, որ նա, մոռանալով քաղաքական պատվախնդրությունը, այնուամենայնիվ, շարունակում էր ձեռք բերել սիրած խմիչքը (հայտնի չէ, թե ինչ ճանապարհներով): Երբ արդեն ծերունի Չերչիլլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց. «Երբեք մի՛ ուշացեք ճաշին, ծխե՛ք Հավանայի սիգարներ և խմե՛ք հայկական կոնյակ»: Այսպիսով՝ «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ Ծաղկաձորում մայիսի 7-ին առաջին անգամ անցկացրեց Հայկական կոնյակի փառատոն: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախագահ Տիգրան Կարապետյանի խոսքով’ նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են: Կարապետյանը նաև նշեց, որ որպես փառատոնի անցկացման վայր ընտրվել է Ծաղկաձորը, քանի որ այն ռուսների կողմից բավական ճանաչված վայր է: «Փառատոնի անցկացման վայրի հարցում իր աջակցությունն է ունեցել Ծաղկաձորի քաղաքապետը, տաղավարներն էլ հատուկ պատվիրվել են կոնյակի փառատոն անցկացնելու համար անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան»,-հավելեց բանախոսը:Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ փառատոնի հիմքը կոնյակն է, քանի որ երբ դրսում ասում ենք կոնյակ, դա անմիջապես ասոցացվում է Հայաստանի հետ: «Կոնյակը Հայաստանի համն ու հոտն է»,-հավելեց նա:

«Այսօր մեծ կարևորություն է տրվում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է»,- ասել է փառատոնի Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով, վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես: «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի» նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, որ առհասարակ, կոնյակագործությունն այն ոլորտներից է, որն իսկապես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, որոնք կգան Հայաստան, կծանոթանան և երկրին, և հայկական կոնյակի ավանդույթներին:«Մենք սպասում ենք մեծ թվով զբոսաշրջիկների՝ հատկապես Ռուսաստանից, քանի որ ՌԴ քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան:

Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ փառատոնին մասնակցի 25 հազարից ավելի մարդ»,- ասել է Կարապետյանը:Նա հայտնել է, որ փառատոնի համար պատվիրվել են հատուկ տաղավարներ, որոնք համապատասխանում են փառատոնների անցկացման չափանիշներին:Փառատոնին մասնակցեցին կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություններ:

Դրանք էին՝Պռոշյանի կոնյակի գործարանը, Իջևանի գինու գործարանը, Երևանի Շամպայն գինիների գործարանը, Նոյ Արարատ կոնյակի գինու և օղու գործարանը,ՄԱՊ ընկերությունը, Լուդինգ ընկերությունը, Great Valley Armenia կազմակերպությունն,ինչպես նաև այստեղ զբոսաշրջիկներ էին բերել VANK (կենտրոնական գրասենյակը տեղակայված է ԼՂՀ Մարտակերտի շրջան Վանք գյուղում) Nostalgia (գրասենյակը տեղակայված է Երևանում) և այլք։Շրջելով հայկական կոնյակ,գինիներ և օղիներ արտադրող տաղավարներով ակամայից նկատվեց «մրցակցություն», կարծես բոլոր արտադրողները դուրս էին եկել «մրցույթի» մեկը մյուսի հետ,յուրաքանչյուրն յուրովի, գրավիչ ու բարեհամբույր փորձում էին իրենց կողմը գրավեին մարդկանց։

Այստեղի փառատոնը վերածվել էր իսկական տոնախմբության,բոլոր մարդիկ պարում էին, զվարճանում և կարծես «խաղում» էին միմյանց հետ։ Վաղուց այսպիսի ուրախություն չէի նկատել իմ ժողովրդի աչքերում։ Փառատոնի նպատակն էր՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:

Փառատոնին իրենց տաղավարներով կներկայանան կոնյակի հայաստանյան առաջատար արտադրողները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ հյուրասիրություն՝ հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ: գործեն նաև բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ, զարդեր, հագուստ և այլն): Փառատոնն անցկացվում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո։Վերջում տեղի ունեցավ նաև շոու ծրագիր, որտեղ իրենց ելույթներով յուրովի գեղեցկացրեցին հայկական էստրադայի աստղեր Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը:

Փառատոնը ավարտվեց գեղեցիկ տոնական հրավառությամբ:Հուսանք,որ այն կլինի շարունակելի՝զարգացնելու հայկական կոնյակի արտադրության դարավոր ավանդույթներն ու գործունեությունը։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները` Սերգեյ Խուրդոյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *