Logo

Հայաստանում արտադրվում են օրգանական օճառ, օրգանական շամպուն և կոսմետիկ յուղեր

Սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը չի հավատում, թե Հայաստանում գործ չկա, բիզնես անելը դժվար է կամ անհնար, ու պնդում է` աշխատողի համար միշտ էլ գործ կա: Արդեն մոտ երկու տարի է, ինչ Շանթը Հայաստանում սկսել է օրգանական օճառի, օրգանական շամպունների և կոսմետիկ յուղերի արտադրություն` «Beauty products» անվամբ, իսկ մինչ այդ օրգանիկ օճառներ էր պատրաստում Հորդանանում:

Հայաստանում էլ Շանթն իր բիզնեսը սկսել է` ընդամենը 4 տեսակի օճառ պատրաստելով: Հիմա արդեն 4-ի փոխարեն պատրաստում է 10 տեսակի օճառ, իսկ ապրանքների թվին ավելացել են նաև 12 տեսակի շամպուններն ու 12 տեսակի յուղերը:BP_Bottom

«Մարդիկ իրենց օճառների պատրաստման ժամանակ ավելացնում են պատրաստի եթերային յուղեր ու ստանում են հոտային հատկանիշներով օճառի տեսակը, որին ես դեմ եմ: Կարծում եմ ու աշխատում եմ այսպես. յուղերը, լինի գազարը, երիցուկը, մաղադանոսը, խաղողը թե այլ բան, բոլորը ես իմ ձեռքով եմ պատրաստում ու հենց այդ յուղն եմ օգտագործում: Հաճախորդը կամ անձը ուզում է հոտավետ եթերայուղերով պատրաստված միջոցներ առնել, որոնցից անուշ հոտ է գալիս կամ ձեռքերն են փափկացնում և այլն: Իսկ ինձ հիմնականում հետաքրքրում է այն, որ մեր օճառը կամ այլ միջոց գնողը միանգամից օգուտը, օգտակարությունը տեսնի»,- բացատրում է Խայալյանը և հավելում, որ մեր բնությունը մեզ տալիս է եղած խնդիրների դեմ բոլոր միջոցները:

Ուստի հենց ադ բույսերից էլ պետք է ստանա բոլոր եթերայուղերը, որ անհրաժեշտ են իրեն որակյալ ու բուժիչ օճառ կամ շամպուն պատրաստելու համար:20216_large

Նրա օճառները պատրաստվում են հնագույն օճառագործության օրենքներով ու սկզբունքներով: Իսկ դա հեշտ գործ չէ, մեծ համբերություն ու ջանքեր է պահանջում, քանի որ անհրաժեշտ բոլոր բույսերը, որ աճում են վայրի բնության մեջ, Շանթն անձամբ է հավաքում, մյուս բույսերից, միրգ-բանջարեղենից բոլորն անձամբ է ընտրում ու սկսում մշակել: Իսկ ծաղկից կամ բույսից եթերայուղ ստանալու համար պահանջվում է 1-1,5 ամիս:

Մինչ հումքը պատրաստ կլինի, նա շարունակում է ուսումնասիրել, նոր բաներ սովորել, կատարելագործվել: Նրա արտադրանքը վաճառվում է հիմնականում դեղատներում, «Պարմա» խանութներում, կա նաև օնլայն վաճառք: Բայց Շանթի օճառները վաճառվում են ոչ միայն Հայաստանում նաև արտահանվում են: Շանթ Խայելյանը շատ պատվիրատուներ ունի Ֆրանսիայից, Ռուսաստանից: Գերմանիայից են նոր հետաքրքրվողներ հայտնվել: ԱՄՆ, Կանադա ու էլի շատ երկրներ է առաքումներ անում:

Logo

«Beauty products» ապրանքները վաճառվում են նաև միջազգային առևտրային կամ վաճառքի կայքերում ու պորտալներում: Ռուսաստան նմուշներ է ուղարկել, ու հիմա այնտեղ ուզում են տանել Շանթի կոսմետիկայից մեծ խմբաքանակով: Ռուսաստանում դեղատների 12 ցանցեր ևս հետաքրքրություն են ցուցաբերել այդ ապրանքների նկատմամբ: Ու երբ համապատասխան պայմանագրերը կնքվեն` Շանթն արդեն կընդլայնի բիզնեսը: Իսկ մինչ այդ ստեղծում է որակյալ ու բնական արտադրանք և շարունակում կատարելագործվել:

 

IMG_9988_s

IMG_9951_s

IMG_9984_s

Email info@BeautyProducts.am

Արտադրանքը ձեռք բերելու համար կարող եք զանգահարել՝ 

374   91 325 350      +374 95 325 350

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *