main20141212_1

Հայաստանում գործում է Զբոսավարների միջազգային կենտրոն. այն աշխարհում երրորդն է, իսկ տարածաշրջանում՝ միակը.

Այսուհետ Հայաստանում զբոսավարի մասնագիտությունն ընտրած քաղաքացիները հնարավորություն կունենան վերապատրաստվել եւ պրոֆեսիոնալիզմ ձեռք բերել Զբոսավարների միջազգային կենտրոնում, որն ի դեպ արդեն գործում է։ Կառույցում աշխատանքները կկենտրոնանան տարածաշրջանային զբոսավարների ուսուցման եւ վերապատրաստման ուղղությամբ, ինչը կնպաստի եւ որակյալ զբոսավարների առկայությանը, եւ միաժամանակ՝ Հայաստանը որպես զբոսաշրջային երկրի միջազգային ճանաչմանը։ Բացի այդ, կենտրոնի գործունեությունը կխթանի նաեւ զբոսաշրջային ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Նշենք, որ կենտրոնը հիմնելու գաղափարը ծնվել է նախորդ տարի էկոնոմիկայի նախարարության եւ ՀԶԳ ՀԿ հրավերով, ԶԱՀՖ նախագահի եւ փոխնախագահի Հայաստան կատարած այցելությունից հետո, որի ժամանակ հյուրերը դիտարկել են դասընթացների կազմակերպման իրական հնարավորությունները եւ ծանոթացել շահագրգիռ կողմերի հետ։

Պաշտոնական բացումից անմիջապես հետո կենտրոնում կմեկնարկի Հայաստանում զբոսավարների միջազգային վերապատրաստման առաջին փուլը, իսկ երկրորդ փուլը կանցկացվի արդեն 2015 թ. գարնանը։

Այսօր Հայաստանն ունի ՀԶԳ ՀԿ անդամ ԶԱՀՖ կողմից հավատարմագրված երեք միջազգային եւ 8 ազգային դասընթացավարներ։ Իսկ դասընթացները կանցկացվեն ԵՊՀ–ում՝ համալսարանի մասնագետների ներգրավմամբ։ Նշենք, որ կենտրոնը գործելու է ԵՊՀ–ի հետ համագործակցության շրջանակներում։ Միջազգային ուսումնական կենտրոնը մեկն է աշխարհում երեք կենտրոններից եւ միակը տարածաշրջանում։ Նման կենտրոններ գործում են Կիպրոսում եւ Մալազիայում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *