Crystals-gorcaran4-620x300

Հայաստանում կգործի շափյուղայի բյուրեղների արտադրություն

ՀՀ-ում շափյուղայի բյուրեղների արտադրությամբ կզբաղվեն եվ կարտահանեն Չինաստան, Թայվան, ԱՄՆ Կառավարության դեռ 2013թ. որոշմամբ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտի։ «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ընկերության կողմից համապատասխան հանձնաժողովին է ներկայացվել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն ստանալու համար համապատասխան հայտ։ Դրա վերաբերյալ եզրակացություն է տրվել։

Crystals-gorcaran1-620x300

Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, «Բարձր ջերմաստիճանային բյուրեղները» նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում իրականացնել շափյուղայի բյուրեղների աճեցման սարքավորումների մշակում, պատրաստում եւ շափյուղայի բյուրեղների արտադրություն։ Նաեւ նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն 75 մլն ՀՀ դրամ, իսկ ծրագրի հինգերորդ տարվա վերջում՝ 1300 մլն դրամ։

1383198266_sapphireԱրտահանման հիմնական ուղղություններն են լինելու Ռուսաստանը, Չինաստանը, Թայվանը, ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է առաջին տարում ստեղծել 25 աշխատատեղ, իսկ հինգերորդ տարում՝ 60 աշխատատեղ։ Իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,16 մլրդ դրամ։ Ընկերությունն ունենալու է 350 քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ Տարածքն ընկերությանը մինչեւ 5 տարի ժամկետով է տրվելու։

Crystals-gorcaran3-620x300

 

Մի խոսքով, ըստ էկոնոմիկայի նախարարի, գործարար ծրագիրը գնահատվել է 63 միջին միավոր։ Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր՝ կառավարությունը նպատակահարմար գտավ թույլատրել այդ ընկերությանը ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *