hqdefault (1)

Հայաստանում հարսը հարսանիքի վերջում փախել է՝ իր հետ տանելով ոսկեղենն ու նվերները

Արտակարգ դեպք է գրանցվել Հայաստանում նոյեմբերի 24-ին։ NEWS.am-ի տեղեկություններով` հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել են` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը։ Դեպքը տեղի է ունեցել Սևանի “Հարսնաքար” համալիրում։

Կայքի տեղեկություններով` սկեսուրը նկատել է փախուստի դիմող հարսին, փորձել է կանգնեցնել նրան, հարսը հրել է նրան, նստել մեքենան ու փախել։ Նշենք, որ մինչև հարսանիքի օրը զույգը պսակադրվել էր եկեղեցում։ Կայքի տեղեկություններով հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից էին։ Հարսը Երևանի սուպերմակետներից մեկում մենեջեր է աշխատում։

ՀԳ. Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նկարը, որը տեղադրվել էր սխալմամբ, որեւէ առնչություն չուներ հոդվածի հետ: Ստեղծված թյուրիմացության պատճառով կայքի աշխատակազմը հայցում է նկարում պատկերված հարսնացուի եւ ընթերցողների ներողամտությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *