Հայաստանում 10 հեռուստաընկերության գործունեություն հնարավոր է դադարեցվի

Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրների վերաբերյալ այսօր հանրային քննարկում էր ծավալվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ)-ի եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչների միջեւ:

Նշենք, որ թվայնացումը լրատվամիջոցների ազատության թեմայով քննարկումը այս տարի հայտնվել է լրատվամիջոցների հարցերին նվիրված հարավկովկասյան 12-րդ համաժողովի ուշադրություն կենտրոնում: Այսօր ծավալված քննարկմանը խոսվեց տեխնիկական, օրենսդրական եւ սոցիալական այն խնդիրների մասին, որոնք առկա են անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու գործընթացից.

Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը այս տարվա հուլիսի մեկից տեղափոխվել է 2016թ հունվարի 1-ը: Հեռուսատեսային թվային ընդունիչ սարքերի առաջին խմբաքանակը պետք է առաջիկայում գնվի, սակայն ըստ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի, դա ընդամենն առաջին խմբաքանակն է, իսկ ամբողջ բնակչությանն ապահովելու համար 4-5 ամիս է անհրաժեշտ:

Կան խնդիրեր կապված նաեւ սոցիալապաես անապահով ընտանիքներին հեռուսատեսային թվային ընդունիչ սարքերի տրամադրման գործընթացում, օրենսդրական բաղադրիչներում, ըստ նրա, չլուծված հարցեր կան, իսկ պետությանը քիչ ժամանակ է մնացել:

Ա. Մելիքյանի խոսքով, եթե օրենքը չփոխվի, հունվարի 1-ից մարզային մոտ 10 հեռուստաընկերություն կփակվի, քանի որ օրենքը թույլ է տալիս ամեն մի մարզում մեկ հեռուստաընկերության գործունեություն, իսկ մնացածը պետք է դադարեն գործել. «Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ հեռուստաընկերություն փակվի: Սա կհակասի թվայնացման գործընթացի տրամաբանությանը, քանի որ թվայնացման ժամանակ տեխնիկական հնարավորություններն ընդլայնվում են»:

Սակայն ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախար Գագիկ Թադեւոսյանի վստահեցմամբ,  ՙՀայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց՚  ընկերությունը շուրջ 48 հազար 700 ընդունիչ սարք ձեռք կբերի իր խնայողությունների հաշվին եւ կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների եւ նախարարությանը, որն էլ իր հերթին կարգ կսահմանի եւ կբաժանի սոցիալապես անապահով խավերին: Անալոգային հեռարձակման անջատումները կընթանան փուլ առ փուլ:

Մարզերում սոցիալական խնդիրները սպառվելու դեպքում միայն անալոգային հեռարձակումը կանջատվի: Գագիկ Թադեւոսյանը վստահեցրեց, որ հանրապետությունում ոչ մի ընտանիք եւ ոչ մի քաղաքացի չի զրկվի հեռուստատեսային տեղեկատվությունից: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *