72dbd88e-96d9-4c2e-bc4c-3657aa1d4db7

<<Փլեյլենդ Արմենիա>> հայերենի ուսուցման համակարգն արդեն իրականություն է

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը աշխարհի հայության համար տարվա կարեւորագույն իրադարձությունն էր: <<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ընկերության թիմը, ի հիշատակ ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի, ցանկանում էր աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ հարթակում՝ հայկական լեզուն, մշակույթը եւ գաղափարները ուսուցանելու եւ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու նպատակով:

Հենց այս նպատակի շուրջ էլ համախմբվեց թիմը, եւ մեկ տարվա երկարատեւ աշխատանքի արդյունքում ստեղծվեց <<Փլեյլենդ Արմենիա>> խաղային հարթակը: 16 խաղերից բաղկացած անվճար հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ հրաշալի թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն և մշակույթը խաղերի եւ գրքերի միջոցով: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցների հետ:

<<Փլեյլենդ Արմենիա>> հավելվածը ոչ միայն խաղերի հարթակ է, այլ նաեւ հրաշալի ուղեցույց սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայ ծնողների համար, ովքեր ուզում են իրենց երեխաների ժամանցը համատեղել հայոց լեզվի եւ մշակութային տարրերի ուսուցման հետ: Բացի այբուբեն, թվեր, բառեր, գույներ եւ հեքիաթներ ուսուցանող խաղերից ծնողներին տրամադրվում են նաեւ աշխատանքային նյութեր, <<ներկիր ինքդ>> ոճի գրքեր, սեղանի քարտեր, բառախաղեր եւ մի շարք այլ ինտելեկտուալ խաղեր եւ վարժություններ: Նյութերը հասանելի են մեր կայքում՝ https://playlandarmenia.com/membership։ Փլեյլենդ Արմենիան բազմաթիվ հետաքրքիր առանձնահատկություններ ունի, որոնցից է անվտանգ բազմալեզու նամակագրության համակարգը, որը թույլ է տալիս երեխաներին հաղորդակցվել միմյանց հետ իրենց լեզվով։

Այս հատկանիշների եւ լավ դիզայնի շնորհիվ խաղն արժանացել է Լավագույն Դիզայն եւ Լավագույն 2D խաղ մրցանակների Հայաստանի Բաց Խաղ Առաջնությանը։ Խաղի համակարգչային տարբերակը հասանելի է Mac եւ Windows համակարգերի համար, իսկ պլանշետների համար խաղը հնարավոր է ներբեռնել Google Play Store-ից, Amazon App Store-ից եւ Apple App Store-ից։ <<Փլեյլենդ Արմենիան>> հավակնում է դառնալ աշխարհում հայ մանուկների համար առաջին անվճար խաղային հարթակը, որը ունի եւ՛ կրթական, եւ՛ ժամանցային բնույթ:

Դիջիթըլ Փոմըգրանեթի մասին «Դիջիթըլ Փոմըգրանեթը» ՏՏ ընկերություն է և տեղակայված է Գյումրիում` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում: Ընկերությունը կենտրոնանում է մոբայլ և վեբ հավելվածների ստեղծման վրա, որոնք ծառայում են որպես տեխնոլոգիական լուծումներ ամբողջ աշխարհում փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Նպատակն է Գյումրիի մասնագետների հմտությունները բերել ՏՏ համաշխարհային շուկա: Նախագծման և ծրագրավորման ոլորտներում վերապատրաստումներ և աշխատատեղեր առաջարկելով` մենք նպատակ ունենք քաղաքում ապահովել կայուն տնտեսական աճ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *