Հայերը Բելգիայում. հարցազրույց Նուարդ մշակութային միության երիտասարդ կառույցի ղեկավար Շահնուր Մինասյան հետ.

Դեռևս X դարի սկզբներին Բելգիայում երևացել են հայ վաճառականներ, որոնք հատկապես XIV–XV դարերում աշխույժ առևտուր են արել Բրյուգե քաղաքում։ XIX դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցին Բրյուսելում համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում։ 1920 թ-ից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ։

Ներկայումս Բելգիայում բնակվում է 11 հզ. հայ. հաստատվել են Բրյուսելում, Անտվերպենում, Գենտում և Լիեժում սակայն Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990 թ-ին։

Բելգիահայ համայնքում տարբեր տարիներին ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր։ 1998 թ-ին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997)։ Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։

 Հակիրճ ներկայացրեք բելգիահայ գաղթօջախի պատմությունը:

Առաջին հայը Բելգիայի հողին ոտք է դրել 3-րդ դարում: Մինչև 1915 թվականը Բելգիայում եղել է շուրջ հիսուն հայ հիմնականում առևտրականներ և ուսանողներ: 1915-ին և հետո`մինչև 1990 թվականը Բելգիայում եղել է շուրջ հազար հայ: Այժմ ,մեր հաշվարկներով Բելգիայում բնակվում է շուրջ 36 000 հայ ,այդ թվում`շուրջ 23 000 Հայաստանից:

Հայալեզու թերթեր տպագրվու՞մ են

Բելգիայում հիմա լույս են տեսնում`Հայ տեղեկատուն բյուլետեն ,որի միայն վերնագիրն է հայերեն և մեր Նուարդ մշակութային միության Լրագիր ամսաթերթը , որը հրատարակվում է արդեն 12 տարի:

 Համայնքը Հայաստանի հեռուստածրագրերը դիտո՞ւմ է:

Մեր տեղեկություններով շատերն են դիտում հայկական հեռուստածրագրերը:

Շատ ազգեր կամ ազգային խմբեր, որոնք բնակվում են այլ երկրում, ընդունում են տեղի սովորույթներն ու կենցաղը: Հայերի պարագայում և՞ս այդպես է:

Սովորույթներն ու կենցաղավարության կանոններն ընդօրինակելը պահանջվում է երկար ժամանակ: Հին հայերի մոտ, թերևս ,նկատելի են դրանք ,նորերի մոտ`առայժմ ոչ:Իսկ կարգուկանոններին, ուզած-չուզած պիտի ենթարկվել ,ինչքան էլ դա ցանկալի չլինի:.

Որքան հաճախակի եք հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ եւ ինչպիսի բնույթ են կրում դրանք:

-Մենք հաճախ ենթ հանդիպում մեր միության անդամներին, համակիրներին, պարի անսամբլի ,թատրոնի,դպրոցի երեխաներին ու նրանց ծնողներին, կազմակերպում ենք երեկոներ,փառատոններ,համերգներ ,ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ , այսպես կայանում են մեր հանդիպումներ: Հաճախ ենք կազմակերպում անհատական հանդիպումներ:

 Իսկ հիմնականում ու՞մ հետ է համագործակցում համայնքը:

Նուարդ մշակութային միությունը, հայկական կազմակերպությունների համադաշնությունը համագործակցում է իշխանական կառույցների, հասարակական կազմակերպությունների ,Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Վերջերս հանդիպում է եղել եզդիների ներկայացուցիչների հետ, համատեղ քննարկվել են համագործակցության ,եզդիական կառույցներ հիմնելու, Իրաքում եզդիների ցեղասպանության հետ կապված այլ հարցեր:

 Իսկ ինչպիսի՞  հայանպաստ գործունեւություն եք ծավալում պահպանելու մեր երկրի ավանդական մշակույթն ու սովորույթները:

Միությունը հիմնել է հայկական ժողովրդական պարերի անսամբլ,շաբաթօրյա հայկական դպրոց,հայալեզու թերթ, տեղադրել է խաչքար, ինքն էլ յուրօրինակ աղոթատեղի է դարձել,միշտ կտեսնեք վառվող մոմեր ու կլսեք առ Աստված ելնող աղոթքներ: Մշակութային միությունը հրատարակել է նաև բելգիահայոց մասին գրքեր ,տպագրության է ներկայացրել Մեծ Եղեռնի ականատեսների վկայությունները, կազմակերպել է հայ գրքի (Անտերվեպենի համալսարանի և Անտերվեպենի կենտրոնական գրադարանի ցուցասրահներում), գորգի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ Հայաստանից հրավիրել է մեծ թվով երգիչների արվեստագետների, հայանպաստ հարցեր է բարձրացրել Եվրախորհրդարանում ու Բելգիայի պառլամենտում ամեն տարի ցեղասպանությանը նվիրված շուրջ քառասունրոպեանոց հաղորդում է հեռարձակում Բելգիայի կենտրոնական ռադիոյով (բելգիացի լրագրողների մասնակցությամբ), հայկական ժողովրդական պարերի անսամբլը շուրջ հարյուր ելույթ է ունեցել`բազմաքանակ հանդիսատեսին ծանոթացնելով Հայաստանի ու հայի հետ ,ունի մանկական թատրոն,որը նիդերլանդերենով հայկական Հայաստանի ու հայի հետ,ունի մանկական թատրոն, որը նիդերլանդերենով հեքիաթներ է ներկայացնում,հիմնել է սպորտային, երիտասարդական կառույցներ, ունի շախմատի ակումբ, տարվա ընթացքում կազմակերպում է ազգային տոներին նվիրված և այլ բազմաթիվ միջոցառումներ, թանգարանների թուրքական բաժիններից գիտական հիմնավորումով առանձնացել է հայկական գորգն ու ճարմանդը ,հիմնել է գրադարան ,կազմակերպել հայկական մշակույթի օրեր, հայ-բելգիական մշակույթի օրեր և բարեկամության երեկոներ: Կարծում եմ այսքանը բավարար է մեր արածի մասին պատկերացում կազմելու համար: 

Ձեր կարծիքով ինչպիսի նախադրյալներ են հարկավոր զարգացնելու եւ սերտացնելու հայ-բելգիական հարաբերությունները եւ ինչպիսի՞ բաց թողումներ են եղել,որ պետք է լրացվեն:

Բելգիան միշտ էլ բարեկամաբար է տրամադրված եղել հայերիս հանդեպ: Երբ ուսումնասիրում ես հայ-բելգիական հարաբերությունների վերաբերյալ պատմությունը 3-րդ դարից մեր օրերը կհանդիպես այնպիսի փաստերի,որոնք բնորոշ են միայն բարեկամ ժողովուրդներին:Հարաբերություններն առավել սերտացնելու համար աշխատանք պիտի տանեն համապատասխան կառույցները … Կա՞մ ի բան, որ չասել չեք կարող: Կցանկանայինք,որ մեր առաջարկներն անուշադրության չմատնվեին մեր երկրի կառավարական օղակներում,դրանք քննարկվեին, նաև բարեհաճեին մեզ պատասխանել: Թե չէ,ինչի է նման`մենք հսկայական աշխատանք ենք տանում այստեղ , մեր առաջարկները դրական լուծում են ստանում, իսկ երբ հասցեագրում ենք մեր երկրի կառավարական մարմիններին`այդ առաջարկները մնում են անպատասխան: Անհասկանալի է , չասեմ`վիրավորական, հուսահատեցնող …

 Իսկ ինչն է առավել շատ ձեզ անհանգստացնում մեր կամ ձեր երկրում : Ին՞չ երազանքներ կամ նպատակներ ունեք

Մեր երկրի և հաջողությունները և հիմնահարցերը, բնականաբար, համարում ենք մերը: Կցանկանայինք մոտ ապագայում տեսնել բարեկեցիկ, կենսամակարդակով բարձր օրենքի երկիր: Մեր ժողովուրդը դրանց արժանի է …

 Գարիկ Ավետիսյան

 

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *