Հայերը Ղաջարների ժամանակ 1796-1925թթ.իրանահայերի դերակատարությունը երկրի մշակույթի զարգացման գործում

Ղաջարների ժամանակաշրջանում իրանահայությունը մեծ դերակատարություն է ունեցել երկրի մշակույթի զարգացման գործում: 1881թ. Իրանում հիմնվում է առաջին թատերասրահը: Հարություն Մարտիրոսյանը, Սպահանի իր թատերասեր ընկերների հետ, «Երիտասարդ Իրան» խմբի ջանքերով և Արտո Տերյանի ղեկավարությամբ, բեմադրում է առաջին ներկայացումը:

Կինոյի ասպարեզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանեանն էր, ով նկարահանվել էր «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Ապա Գաստանեանը նկարահանվել էր նաեւ «Աբի Ռաբի» ֆիլմում, որի սցենարիստն էր Ավանես Օգանյանցը (Ագնես Ագնեսեան)’ Իրանի կինոյի առաջատարներից մէկը: Ֆիլմը ցուցադրվեց 1931թ.:

Լուսանկարչության ասպարեզում առաջատարներից էր Անտուան Սևրուգինը: Ոսկերչության ասպարեզում հատուկ տեղ էին զբաղեցնում Սպահանի, Թավրիզի եւ Թեհրանի հայ ոսկերիչները: Կարելի է հիշատակել Աբբաս Միրզայի ոսկերիչ Թովմաս Մելիք Թովմասյանին, Զելոլսոլթանի որդու ոսկերիչ’ ծերունի Մասեհեանին: Վերջինիս գործերից հիշատակելի Է Նասերեդդին շահի հրամանով պատրաստված գոհարապատ գլոբուսը, որն այժմ պահվում է Իրանի Ակնեղենի թանգարանում: Արհեստներից եւ արվեստներից, որոնց զարգացման գործում հայերը ակնհայտ դեր ունեին. արժե հիշատակել ապակեգործությունն ու գունավոր ապակիներից լուսամուտների պատրաստումը (այդ արհեստավորները կոչւում էին ջամբորներ):

Ֆաթհալլի շահ Ղաջարի արքայական պալատը ապակեզարդ դարձնելու համար 12 հայ արհեստավորներ Սպահանից տարվեցին Թեհրան: Գոլեստան պալատի եւ Ղաջարների պալատներից մի անքիսի ներքին զարդանախշերը նոյնպես հայ արհեստավորների աշխատանքներն են: 1808թ. հիմնվեց Թեհրանի առաջին հայկական եկեղեցին’ Ս.Թադեոս-Բարդուղիմեոսը: Այժմ եկեղեցին գտնվում է Իրանի Մշակութային ժառանգության պահպանման կազմակերպության հսկողության ներքո: Հայերը ակնառու դերակատարություն են ունեցել նաեւ ատաղձագործության գործում:

Հայ վարպետների ձեռքով պատրաստված թանկարժեք կահկարասին պահպանվում է Նոր Ջուղայի թանգարանում: Ղաջարների ժամանակաշրջանի հայ անվանի նկարիչներից կարելի է հիշատակել Հովնաթանյանների 5 սերնդի վերջին ներկայացուցիչ Հակոբ Հովնաթանյան Նաղաշ-բաշուն: Նրա հայտնի ստեղծագործություններից է Տասերորդին շահի հայտնի պատկերը’ Ալի մարգարեի մարդապատկերը վզին:

Իրանի Սահմանադրական շարժման սկզբից հայերը օգնության հասան շարժման մասնակիցներին եւ միացան նրանց: Շարժման հենց սկզբից քաղաքաշինության գործում մեծ դերակատարություն են ունեցել հայ ճարտարապետներ Մարգար Գալստյանցը (էլգալ), Վարդան Հովհաննեսյանը, Գաբրիել Գևրիկյանը, Փոլ Աբգարը եւ Օժեն Աֆթանդիլյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *