13900456_1191281170935365_1048930947_n

Հայերը Սերբիայում․հարցազրույց համայնքի ներկայացուցիչներ Աննա Յօվամովիչ (Ցատյուրյան)-ի ու Հռիփսիմե Գարիբյան (Գայիչ)-ի հետ

Հայերը Սերբիայում բնակվել են 17-18-րդ դարերից, երբ այնտեղ են վերաբնակվել մեծ թվով պավլիկյաններ, ապա նաև հայ առաքելականներ ու քաղկեդոնականներ։ Կան տեղեկություններ Բիթոլի (Բիթոլյե) և Օվրիղի փոքրաթիվ հայ համայնքների վերաբերյալ, հիշվում է նաև Արմենոֆոր գյուղը։ Սերբական Վիտովնիցա վանքային համափրի Սուրբ Հակոբ եկեղեցու (կառուցվել է 1218 թվականին) պատի վրա կան ХП դ. վերջի XIII դ. սկզբի սերբերեն և հայերեն շինարարական արձանագրություններ։

Հայտնի է, որ սերբ առաջին արքեպիսկոպոս սուրբ Սավան Արևելքում ճանապարհորդելիս եղել էՀայաստանում և շինարար-վարպետներ է հրավիրել սերբական եկեղեցիներ կառուցելու համար։ Ըստ սերբական մի ավանդության՝ հայերը, որոնք թուրքական զորքի կազմում մասնակցում էին 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին, չկամենալով կռվել քրիստոնյաների դեմ, թաքնվել են Սոկոբանյա քաղաքին մոտ գտնվող Օզրեն լեռան վրա, որտեղ կառուցել են Ցերմենչիչ վանքը (1392-ին, կանգուն է ցայսօր), և այն աեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Հայկական վանք։ 1430-ին Դուբրովնիկ (Խորվաթիա) է ժամանել Հռոմ ուղևորվող հայազգի եպիսկոպոս։ 13-14-րդ դարերում Դուբրովնիկում կար կիլիկեցի հայ վաճառականների փոքրաթիվ գաղութ։

 

Սերբիայի՝ օսմանյան տիրապետության աակ անցնելուց հետո աճել է հայերի թիվը առևտրական ճանապարհների վրա գտնվող Նիշ, Պիրոտ, Բելգրադ քաղաքներում։ Առանձին հայ առևտրականներ բնակություն են հաստատել Բոսնիայում և Հերցեգովինայում։ 17-րդ դարերում սկզբին հայեր կային նաև Սկոպլե (Սկոպյե) և Սարաևո (Սարայհո) քաղաքներում։ 1611 թվականին ճանապարհորդ-ուղեգրող Սիմեոն Լեհացին Սկոպլեում հանդիպել է հայ այգեգործների երեք ընտանիքի, իսկ Սարաևոյում՝ չորս հայ վաճառականների։ Հայերն ապրել են Նիշում, Օսյեկ քաղաքում և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Ավստրիական օկուպացիայի տարիներին Բելգրադի հայ համայնքն ստացել է արտոնություններ և անգամ կառուցել սեփական եկեղեցի։ Բելգրադահայերի հոգևոր հովվությունն ստանձնել է Վենետիկի Մխիթարյանների Միաբանությունը։

13883855_1191281180935364_1578000763_n

Սերբիայում հաստատված հայերը կառուցել են եկեղեցիներ գրեթե բոլոր այն բնակավայրերում, որտեղ եղել է շատ թե քիչ կազմակերպված համայնք։ Սակայն իշխանությունների հրամանով (վերջին եկեղեցին քանդվել է Նովի Սադում` 1963 թ.) եկեղեցիները ժամանակի ընթացքում ավերվել կամ քանդվել են։ Եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ։1932 թվականին բելգրադահայերը հիմնել են Հայոց միությունը` հայկական ակումբով, որը գործել է մինչև 1941 թ. և ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 1952 թվականին Սերբիայի համայնավարական իշխանությունները փակել են այն։ 1950-ական թվականներին Հարավսլավիայի տարածքում բնակվել է շուրջ 2500-3000 հայ։ 1990 թվականի փետրվարին Բելգրադի հեռուստատեսության և ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր, Սերբիայի երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր, երգահան Վարդգես Պարոնյանի նախաձեռնությամբ ստեղծվել է սերբ-հայկական մշակութային կենտրոնը։ 13871940_1191281184268697_928284014_n Բնակվում են մեծամասբ Բելգրադում, սակավաթիվ հայ ընտանիքներ կան Սերբիայի Նովի Սադ և Սերեբրենիցաքաղաքներում։ Հայ համայնքի և Հայաստանից գաղթած հայերի մասնակցությամբ վերականգնվել է Սերբիայի Հայոց միությունը։ 1995 թվականին Բելգրադում հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նույնանուն նոր միություն` իր ընտրովի մարմնով, որը ղեկավարում է միության աշխատանքները։ Միության նախագահն է նկարիչ Միոտրագ Վարդապետյանը։ 1995 թվականին Սերբիայի Հայոց միության նախաձեռնությամբ Բելգրադում բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, հայ գրականություն և երաժշտություն։ 1993 թվականին հունիսի 27-ին Հայկական ժողովրդային շարժման և Սերբ-հայկական ընկերության նախաձեռնությամբ Սերբիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

Համայնքի ներկայիս կարգավիճակի ու խնդիրների մասին զրուցեցինք ներկայացուցիչներ Աննա Յօվամովիչ (Ցատյուրյան)-ի ու Հռիփսիմե Գարիբյան (Գայիչ)-ի հետ

-Հակիրճ ներկայացրեք սերբիաիահայ գաղթօջախի պատմությունը:

-Հռիփսիմե Գարիբյան Ինչ վերաբերվում է հայկական գաղթօջախի պատմությանն ես նույնպես ծանոթ եմ այն փաստին,որ հայերը առաջին անգամ Սերբիայի տարածքում հայտնվել են 4-րդ դարում Կոսովոյի ճակատամարտի ընթացքում,երբ Օսմանական կայսրությունը հայ զինվորներին դրել էր առաջին շարքում սերբերի դեմ պայքարելու համար։ Բայց քանի որ հայերն իմացել են,որ սերբերը մեր եղբայր քրիստոնյաներն են,նրանք անցել են սերբերի կողմ ու պայքարել օսմանական զորքերի դեմ։

Այս ճակատամարտում չնայած օսմանական զորքը հաղթահարել է,բայց մեծ կորուստներ է կրել ու թուլացել։Եվ դա համարում են ճակատագրական ու տոնում որպես սերբերի մտադրական հաղթանակ։ Այդ ճակատամարտից հետո հայ զինվորականները թագավոր Լազարի (ՑԱՐ ԼԱԶԱՐ) կողմից ստացան հողեր և նաև ոմանք իշխանական տիտղոսներ ու բնակություն հաստատեցին Սոկոբանիա քաղաքում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ մեծաթիվ հայերի դեպի գաղթությունը դեպի Ավստրո-Հունգարական թագավորությունը,որի տարածքի մեջ մտնում էր նաև Սերբիան։

Այդ ժամանակահատվածի մասին շատ պատմություններ եմ լսել,քանի որ կապված հայերի զավակների ու թոռների հետ շփում եմ ունեցել։Դրանց թվին են պատկանում նաև Մեոդրադ Վարդապետյանը (հայտնի նկարիչ),երգահան Վարդգես Պարոնյանը,հայտնի բալերինա Աշխեն Ատալանչան և շատ շատերը։

13884313_1191281177602031_1379642482_n

Այժմ համայնքն ի՞նչ խնդիրներ ունի:

-Աննա Յովամօվիչ Համայնքը խնդիր չունի, քանի որ ոչնչով չի զբաղվում

– Հռիփսիմե Գարիբյան Համայնքի այժմյան խնդրին ծանոթ չեմ,քանի որ արդեն շատ քիչ եմ շփվում։ Իհարկե պատճառը և հիասթափությունն է և շատ պարտականությունները։

-Ինչպիսի հայկական կազմակերպություններ ու քանի դպրոցներ կան Սերբիայում

-1995 թվականից սկսեց գործել հայկական միությունը Բելգրադում։Մինչև 2005 թվականը գործում էր հայկական կիրակնօրյա դպրոց, և մենք հնարավորություն ունեինք շաբաթական մեկ անգամ բոլորս հավաքվել ու մեր կարոտն առնել օտարության մեջ այդ մի բուռ հայերով։Այդ ժամանակ միությունը ղեկավարում էր պարոն Պետրոսը։Նրա մահից հետո փորձեցին պահպանել միությունն ու սկզբից դա հաջողվում էր,բայց ժամանակի ընթացքում այնքան թուլացավ,որ մնաց միայն եղեռնի հիշատակի օրվա հավաքվելն ու նստելը։

Հայալեզու թերթեր տպագրվո՞ւմ են:

– Հռիփսիմե Գարիբյան. Հայալեզու թերթեր գոյություն չունեն ,միայն էլեկտրոնային ինտերնետ տեղական կայքեր։

-Աննա Յօվամովիչ. Հայալեզու թերթ չի տպագրվում

– Համայնքը Հայաստանի հեռուստածրագրերը դիտո՞ւմ է:

– Հռիփսիմե Գարիբյան. Հայաստանի հեռուստատեսությունն անկախ հայկական նահանգից կարծում եմ,որ յուրաքանչյուր հայ ընտանիք դիտում է նույնպես համացանցով։

-Աննա Յօվամովիչ. Հայաստանի ծրագիր դիտելը անհատական մոտեցում է: Կոնկրետ ես չունեմ ալիք – Այժմ այդ երկրում քանի՞ հայ ընտանիք է ապրում:

– Հռիփսիմե Գարիբյան. թվերի հետ կապված ստույգ տեղեկություններ չունեմ,չնայած ասում են,որ Սերբիայում կա մոտավորապես 2000 հայ։

– Աննա Յօվամովիչ Ընտանիքների թիվն էլ չգիտեմ: Կան վաղուց բնակվող հայեր: Իսկ 90-ականներին մոտ 100 հայուհի է ամուսնացել սերբերի հետ:

13872497_1191281160935366_1480377344_n

Շատ ազգեր կամ ազգային խմբեր, որոնք բնակվում են այլ երկրում, ընդունում են տեղի սովորույթներն ու կենցաղը: Հայերի պարագայում և՞ս այդպես է:

-Հռիփսիմե Գարիբյան Ինչ վերաբերվում է սովորույթների ընդունելուն սերբերի հարցում դա մեզ շատ օտար չէ,քանի որ նրանք էլ մեր պես քրիստոնյա ազգ են ու շատ սովորություններ համընկնում են։Բայց մենք՝հայերս, մեր սովորույթները հիշում ու պահպանում ենք։

– Աննա Յօվամովիչ Քանի որ ես խառը ամուսնական ստատուս ունեմ, կենցաղում անշուշտ սերբականն է տիրապետող: Նշում եմ սերբական կրոնական տոները:

Որքան հաճախակի եք հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ եւ ինչպիսի բնույթ են կրում դրանք:

– Աննա Յօվամովիչ Ես ազգային պարերի մի խմբում տանում եմ կազմակերպչական աշխատանքներ,ինքս էլ պարում եմ այդ խմբում: Մեծ հաջողությամբ Քոչարի պարը սերբ երեխաները յուրացրեցին և Անուշ Բալայանի գրքի շնորհանդեսին(14.11.2014), տարեվերջյան հաշվետու համերգիժամանակ և 16.02.2016թ. կրկին Անուշի պոեզիայի երեկոյին պարեցին: –

Հռիփսիմե Գարիբյան. Համայնքի հետ ինչպես ասեցի հիմա շատ հազվադեպ եմ շփվում,չնայած համայնքի շատ ներկայացուցիչների հետ լավ հարաբերություններ եմ պահպանում ,իհարկե համայնքից դուրս։

-Իսկ հիմնականում ու՞մ հետ է համագործակցում համայնքը:

-Համայնք կոչվածը միայն ապրիլի 24-ին է հավաքվում սերբական եկեղեցում, ուր սերբ քահանան պատարագ է մատուցոմ:

-Ձեր կարծիքով ինչպիսի նախադրյալներ են հարկավոր զարգացնելու եւ սերտացնելու հայ-սերբիական հարաբերությունները եւ ինչպիսի՞ բաց թողումներ են եղել,որ պետք է լրացվեն:

-Հռիփսիմե Գարիբյան Հիմնական մեր ցանկությունն է հայ-սերբական օդային ճանապարհների ուղիղ չվերթի մտցնելու հետ,որպեսզի կարողանանք ավելի հաճախ այցելել մեր հայրենիքը և որ մեր զավակներն ավելի սերտ կապերի մեջ լինեն մեր հայրենակիցների հետ։ Ամենագլխավորը դիվանագիտական ու մշակութային կապերի հաստատումն է Հայաստանի հետ։

– Աննա Յօվամովիչ. Հայ-սերբականհարաբերությունները պետք է իշխանությունները բարձր մակարդակի վրա դնեն: Կոնկրետ ինձ ճանաչող սերբերի մոտ մեծ հարգանք եմ վայելում:

Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *