ԿԱՐԵՎՈՐ
Search
12019785_870892033025330_6494587809200477891_n

Հայերի ինքնապաշտպանական մարտերը Բեյրութում. Ինչպես ջախջախվեցին հակառակորդի ջոկատները

Նկարում` Բեյրութի հայկական ինքնապաշտպանական «Մեծ Արաբո» ջոկատն է 1977-ին: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում, 1970-ականների երկրորդ կեսին, սփյուռքում հայերի մեծ համախմբում տեղի ունեցավ` ամենուրեք հայրենասիրական գաղափարների վերելք էր:

Բեյրութ էին ժամանում հայ կամավորականներ տարբեր երկրներից` պաշտպանելու հայկական թաղամասերը, որոնք պատերազմի ժամանակ հարձակումների թիրախ էին դարձել զինյալ խմբավորումների կողմից: Հիշում եմ, անգամ մենք, հայաստանցի ուսանողներս, մեր զուտ խորհդանշական լուման ներդրեցինք այդ գործընթացում:

1978-ի գարնանը Երևանի համալսարանում ստեղծվել էր ուսանողական նախաձեռնող խումբ, որը կամավորներ էր գրանցում` անհրաժեշտության դեպքում Բեյրութ մեկնելու համար: Պարզ է, որ այդպես էլ ամեն ինչ մնաց թղթի վրա. տոտալիտար երկրի պայմաններում, ինչպիսին Խորհրդային Միությունն էր` այլ կերպ հնարավոր չէր: Բայց կարևորը, ինչպես ասում են` այդ փաստի առկայությունն էր:

1965-ի ազգային զարթոնքից հետո` սա հայերի համախմբման թերևս առաջին դեպքը եղավ, իսկ Բուրջ-Համուդ հայկական թաղամասի մոտ մղած հաղթական մարտերը` դասվեցին հայ ազատագրական պայքարի փայլուն էջերի շարքին:

Ահա թե ինչ է գրում ամերիկացի անվանի պատմաբան Ջոն Բուլոքը իր «Երկրի կործանումը» գրքում. «Հայերի աննախադեպ քաջությունը մեծ տպավորություն թողեց Լիբանանի ողջ քրիստոնյա համայնքի վրա: Քաղաքացիական պատերազմի ընթացքում հայերը բազում անգամ կարողացան ջախջախել հակառակորդի ջոկատները, որոնք 3-4 անգամ գերազանցում էին իրենց թվաքանակով»:

Ռուբեն Շուխյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *